23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

”Աստված նրանց հետ, թող այդպես էլ անցկացնեն”. Պուտինը` Ուկրաինայի ընտրությունների մասին

Վաղը կայանալիք Ուկրաինայի նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանը պատրաստ կլինի աշխատել նոր իշխանությունների հետ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ”Մենք այսօր էլ աշխատում ենք այն մարդկանց հետ, ովքեր վերահսկում են իշխանությունը, սակայն ընտրություններից հետո մենք, իհարկե, կաշխատենք նոր կազմավորված իշխանությունների հետ”,-հայտնել է Պուտինը` հավելելով, որ առաջիկա ընտրությունները չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին: ”Աստված նրանց […]

Բայց ես երբ եմ պարտվել. Սուրիկ Խաչատրյանը Գորիսի ընտրություններն ավարտված է համարում /վիդեո/

Հանրապետական կուսակցության 15-րդ հերթական համագումարին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում խոսելով հունիսի 8-ին Գորիսի քաղաքապետի ընտրություններից` հայտարարեց, որ ընտրություններն արդեն ավարտված է համարում։ Նշենք, որ 4 թեկնածուներից մնացել են երկուսը, որոնցից Վաչագան Ադունցը համարվում է Սուրիկ Խաչատրյանի հովանավորյալը։ Սուրիկ Խաչատրյանը, սակայն հերքեց այս տեսակետը և ասաց, որ Ադունցը բոլորի թեկնածուն է: ”Նա բոլորիս […]

Մելիք Ադամյանից՝ Մեղրի. քիչ պայքար, շատ գործ, դեռ պետք է ապրել

”Նախորդ համագումարից անցել է շուրջ երկու  տարի, այս ընթացքում կուսակցությունը շարունակել է ամրանալ, բյուրեղանալ ու ծավալվել` Մելիք Ադամյան փողոցից մինչև Մեղրի ու Տաշիր, նույն հետևողական աշխատանքն է, ամենօրյա աշխատանքը”,-այսօր ՀՀԿ համագումարում իր ելույթում ասաց ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ առաջնորդը նշեց, որ կուսակցությունը մշտապես զարգանում է՝ հավելելով, որ կուսակցությունը դարձել է այն կարևոր […]

Տիգրան Սուրենիչն արեց գնաց. ժպիտ եւ ներողություն /վիդեո/

ՀՀԿ 15-րդ համագումարին մասնակցում էր նաեւ ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը: Նա սակայն չպատասխանեց լրագրողների հարցերին:  “Ներողություն եմ խնդրում, բայց ես ոչ մի հարցի չեմ պատասխանելու”,- ասել է Տիգրան Սարգսյանը Հովիկ Աբրահամյանը հորդորեց Տիգրան Սարգսյանին մեկ- երկու բառ ասելու, սակայն  Տիգրան Սարգսյանը անդրդվելի էր: Նա նորից  ներողություն խնդրեց եւ ասաց, որ ոչ մի […]

Անգին եղբայր, նա պարտավոր է /վիդեո/

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀԿ տանհինգերորդ համագումարի մեկնարկից առաջ շնորհավորեց լրագրողներին: Ինչու է շնորհավորում լրագրողներին հարցին, ”Մենք բոլորս միասին ենք”, արձագանքեց վարչապետը: Կառավարության ծրագրին միմյանց փոխարեն քվեարկելու հարցի առնչությամբ ասաց՝ եթե նման բան է եղել, ուրեմն ընդդիմադիրները պետք է տեղում պահանջեին քվեարկության պատկերը:Ամեն դեպքում Աբրահամյանը դեմ է նման երեւույթին: ”Դա վատ բան է, անհրաժեշտությունն […]

Իրան-Նախիջևան-Հայաստան երկաթուղին բացվելու՞ է

Ամիսներ առաջ Նախիջևանի հիմնախնդրի լուծման հարցում արմատական զարգացումների վերաբերյալ մեր նախաձեռնության ներկայացրած կանխատեսումն իրականություն դարձավ: Օրերս Իրանի քաղաքաշինության և ճանապարհների նախարար Աբբաս Ախունդը Ջուլֆա կատարած իր այցի ընթացքում հայտարարեց, որ Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ են տեղի ունենում Իրան-Ադրբեջան-Հայաստան երկաթուղու վերագործարկման հարցի շուրջ:  Իրանի և Արևմուտքի հարաբերությունների արմատական վերանայման ներկայիս գործընթացի պայմաններում Նախիջևանի հիմնախնդրի նկատմամբ Իրանի այս շահագրգիռ նախաձեռնությունը […]

ԱԺ փոխնախագահը հանդիպեց Հայաստանում Լատվիայի դեսպանի հետ

Մայիսի 23-ին ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին: Հանդիպման ժամանակ քննարկվեցին հայ-լատվիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի խորացմանն առնչվող հարցեր: Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց երկու երկրների միջեւ ստեղծված փոխվստահության մակարդակն ու զարգացման հեռանկարները եւ հույս հայտնեց, որ առկա հնարավորությունները արդյունավետ օգտագործելու […]

”Պատժամիջոցները չեն ազդել Ռուսաստանի վրա”. Պուտին

Արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները համակարգային ազդեցություն չեն ունեցել Ռուսաստանի տնտեսության վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հավելել է, որ որոշակի ազդեցություն նկատվել է, սակայն ”դեռևս համակարգային ազդեցություն դա չի թողել տնտեսության վրա”: Պուտինը հույս է հայտնել, որ դա տեղի չի էլ ունենա: ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից պատժամիջոցների ենթարկված գործարարներին նա […]

Կարեն Բոթոյանը՝ անկախ պատգամավոր. armlur

23 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Կարեն Բոթոյանին խորհրդարանի միջանցքում Armlur.am-ը մի քանի հարց է ուղղել: Եվ չնայած նա շտապում էր, համաձայնվեց պատասխանել մեր հարցերին:  – Պարո՛ն Բոթոյան, երեկ հայտարարեցիք, որ դուրս եք եղել ԱԺ ՕԵԿ խմբակցությունից: Ինչո՞ւ: – Ես արդեն հայտարարել եմ, որ դուրս եմ գալիս, եւ Կառավարության ծրագրին կողմ եմ քվեարկել: – Այնուամենայնիվ, ինչո՞ւ կայացրիք նման […]

Դոնեցկի մոտակայքում սպանվել է 13 զինծառայող/վիդեո/

Ուկրաինայում շարունակվում են բախումները ուժայինների և զինյալների միջև: Դոնեցկից 60 կմ հեռավորության վրա գտնվող Վոլնովախայում այսօր սպանվել է 13 զինծառայող: Այս մասին հաղորդել է Ռադայի ղեկավար, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը: Չճանաչված Դոնեցկյան հանրապետության ներկայացուցիչը հաղորդել է 20 զոհի և 42 վիրավորների մասին: Առողջապահության նախարարությունը հայտնել է 16 զոհի և 32 վիրավորների մասին: ԱՆ-ն չի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված