20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Միջազգային հանրությունը պետք է պրեսինգի ենթարկի Ադրբեջանին՝ ապակառուցողական մոտեցման համար. Շարմազանով

“Ադրբեջանական կողմի նման ապակառուցողական եւ ավանտյուրիստական գործողություններն անընդունելի եւ դատապարտելի են, չեն բխում խաղաղ բանակցությունների գործընթացի տրամաբանությունից: Ադրբեջանի ղեկավարության նպատակը միգուցե բանակցային գործընթացը փակուղի մտցնելն է, որովհետեւ մեկ անգամ չէ, որ համանախագահ երկրների առաջնորդները նշել են, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն: Երկրորդ՝ միգուցե խաղաղ բանակցությունները չեն ընթանում Ադրբեջանի ղեկավարության համար ցանկալի սցենարով, եւ իրենց այլ բան չի մնում, քան դիմել փոքրիկ դիվերսիոն միջադեպերի: 

Եվ երրորդ՝ միջազգային հանրությունը պետք է ոչ թե ընդհանուր գնահատականներ հնչեցնի, այլ՝ հստակ պրեսինգի ենթարկի Ադրբեջանին՝ ապակառուցողական մոտեցման համար”,-անդրադառնալով վերջին օրերի ադրբեջանական դիվերսիոն խմբերին՝ ասել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Էդուարդ Շարմազանովը նաեւ անդրադարձ է կատարել հասարակական-քաղաքական որոշ գործիչների բարձրագոչ տրամադրություններին: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝յուրաքանչյուր մարդ պետք է զբաղվի իր գործով:

“Այդ կոչերը՝ “բա մեր բանակն ի՞նչ է անում, բա մենք գնանք, հարձակվենք”… կա բանակ, եւ մեր՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերն ապացուցեցին եւ բազմիցս ապացուցել են, որ ամենաբարձր մակարդակով կարող են պաշտպանել հայ քաղաքացու անդորրը: Եվ դրա համար այդ կեղծ հայրենասիրական, կիսախուճապային կոչերը պետք է հանդարտեցվեն: Իհարկե, շատ ցավալի է եւ ափսոս, որ մեր զինվորները զոհվել են: Եվ փառք ու պատիվ այդ զինվորներին, նրանց ծնողներին:

Եվ ինչպես Հիտլերի համար իր զինվորի կյանքը արժեք չուներ, այնպես էլ այսօր Ադրբեջանի համար իր զինվորն արժեք չունի, բայց Հայաստանի համար թիվ մեկ արժեքը իր քաղաքացին է, մարդն է, զինվորը, սահմանապահն է, մարդն է, ուստի շատ մեծ է կորուստը”,-նշեց նա:

 Շարմազանովը մեջբերեց նաեւ  ադրբեջանական կայքերի տեղեկատվությունը այն մասին, որ  ադրբեջանցիները տվել են շատ զոհեր, եւ հավելեց, որ, չլինելով զինվորական, գիտի՝ սովորաբար առավել մեծ կորուտ է կրում հարձակվող կողմը:

“Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ադրբեջանական բանակի կորուստները մի քանի անգամ ավելին են, քան մեր բանակինը, իրենք են դիմել դիվերսիոն գործողությունների: 
Եվ երկրորդ՝ մենք՝ քաղաքական գործիչներս, խորհրդարանական դիվանագիտության ներկայացուցիչներս, պետք է շատ ակտիվ աշխատենք, որպեսզի բոլոր միջազգային կառույցներում հստակ գնահատականի արժանանա Ադրբեջանի հակահայկական թե՛ հռետորաբանությունը, թե՛ գործողությունները”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ