29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սեպտեմբերի 3-ից մինչև այսօր մեծ փոփոխություն է տեղի ունեցել

՛՛Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի մեջ բացակայում է ամենակարևոր հանգամանքը, այն է, որ սեպտեմբերի 3-ից մինչև այսօր մեծ փոփոխություն է տեղի ունեցել՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը: ՛՛Եթե սեպտեմբերի 3-ին Ռուսաստանն էր շահագրգռված, որ Հայաստանը մտնի ՄՄ և ճնշում էր Հայաստանին՝ այդ քայլը կատարելու, և այն ժամանակ Հայաստանը կարող էր ինչ-որ բան թելադրել, ապա այսօր իրավիճակը կտրուկ փոխվել է՛՛:

Ըստ Իգիթյանի՝ ՌԴ-ին Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը հարկավոր էր Վիլնյուսի սամիթը տապալելու և Ուկրաինայի դեմ էր: ՛՛Իսկ հիմա Մաքսային միությանն ու Ռուսաստանին մենք պետք չենք, և մենք ենք խնդրում, որ մեզ վերցնեն, այսօր մեզ են պայմաններ թելադրում: Այս 8 ամիսների ընթացքում այնքան շատ են մեր քաղաքական գործիչները՝ սկսած Սերժ Սարգսյանից, յուրաքանչյուր ՀՀԿ-ականից ու ընդդիմության որոշ գործիչներից, ասում, որ ՄՄ-ը դրախտ է, որ Ռուսաստանն արդեն մտածում է, որ մեզ դա ավելի է պետք, քան իրենց, և այստեղ խոսել Հայաստանի կողմից բարձրացված հարցեր լուծելու մասին, իրենց կողմից անընդունելի է՛՛,-շեշտեց նա:

Դիտարկմանը, որ եթե Հայաստանը պետք չլինի ՌԴ-ին, ապա միթե կանդամակցի՞, նա արձագանքեց. ՛՛Ես չգիտեմ՝ ով ոնց, բայց Աստանայում չերևա՞ց, որ մենք այնտեղ պետք չենք, որ մեզ պայմաններ են թելադրում մուտքի: Այն պետությունը, որը ցանկալի է այնտեղ, իրենց հենց սկզբից պայմաններ չեն թելադրում, սկզբից վերցնում են, հետո փորձում են անել այն, ինչ ուզում են: Իմ կարծիքով՝ արդեն պարզ երևում էր, որ Հայաստանին այնտեղ չեն սպասում՛՛:

Հարցին, թե հնարավոր համարում է, որ ի վերջո չանդամակցենք ԵՏՄ-ին կամ ՄՄ-ին, Իգիթյանը խատասխանեց. ՛՛Տնտեսական տեսանկյունից որ նայենք, Հայաստանը չի տեղավորվում այնտեղ, և մեզ համար, մեր տնտեսության համար կործանարար է այս տեսքով ՄՄ անդամ լինելը: Նաև սոցիալական տեսակետից Հայաստանը չի ձգի. մեր սպառողները նման բարձր մաքսատուրքեր չեն կարող տալ, անմիջապես ընկնելու են կրկնագոյացման գների բարձրացման վրա: Քաղաքական իմաստով, արդեն ասացի, այսօր արդեն Ռուսաստանը Հայաստանի կարիքը չունի այնտեղ՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ