ԲՀԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի կամ իր կուսակցության պաշտպանության կարիքը չունի

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանի համար տարօրինակ էր, որ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր վերջին հարցազրույցում հիմնական շեշտը դրել է ԲՀԿ-ի պաշտպանության վրա: ՛՛Հիմնական ակցենտը ԲՀԿ-ի հանդեպ ռևերանս էր: Ես չեմ կարծում, որ ԲՀԿ-ը Լևոն Տեր-Պետրոսյանի կամ իր կուսակցության պաշտպանության կարիքն ունի, բոլոր դեպքերում ռևերանս էր՝ որպես շնորհակալություն ԲՀԿ-ին իր կուսակցության աջակցության համար՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է քառյակի աշնանը կայանալիք հանրահավաքին, ապա Իգիթյանի խոսքով՝ նրանք կարող են մինչ այդ որոշ խնդիրներ լուծել, սակայն իշխանափոխության չեն կարող հասնել: ՛՛Կառավարության անցանկալի որոշումներ, կապված ինչ-որ գների բարձրացման կամ կուտակայինի հետ, հնարավոր է, լուծեն և քաղաքացիական շարժումներն այդպիսի հարցեր կարողանում են այսօր լուծել: Բավականին ուժեղացել են այսօր Հայաստանում քաղաքացիական այս շարժումները և առանց քաղաքական կուսկացությունների աջակցության կարողացել են թույլ տալ, որ թե տրանսպորտի գինը չբարձրանա:
Սակայն արդյոք հասարակությունը նույնիսկ սոցիալական հնչեղություն ունցեող հարցերի լուծման համար գնալու է այս քաղաքական ուժերի հետևից, չեմ կարծում, որովհետև կարծես թե նույնիսկ ավելի շատ ժողովուրդ կար մի քանի տարի առաջ, սակայն գլոբալ հարցերը չեն լուծվել, և հասարակության մեջ մեծ հիասթափություն կա առնվազն այս 4-ից մեկ կուսակցության հանդեպ՛՛,-եզրափակեց նա: