10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Boeing-ի կործանման համար մեղավորը Պուտինն ու Ռուսաստանն են. Սպիտակ տուն

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ  Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեղավոր է մալայզիական  Boeing-ի  կործանման համար։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական բաժինը:

՛՛Մենք գիտենք, որ Malaysia Airlines-ի օդանավը խփվել է հրթիռով։ Այն խփվել է անջատողականների կողմից հսկվող վայրում, մի վայրում, որտեղ ուկրաինական հակաօդային պաշտպանությունն այդ ժամանակ չի գործել՛՛,-ասել է նա։

Նա ասել է, որ իրենք եզրակացության են եկել, որ Վլադիմիր Պուտինն ու ռուսներն են մեղավոր այդ ողբերգությունում։

Հիշեցնենք, որ Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթն իրականացնող օդանավը կործանվել էր  հուլիսի 17-ին, Դոնեցկի շրջանում։  Զոհվել է ողջ անձնակազմը՝ 298 մարդ։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ