30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուժը կորցրած է ճանաչվել Նիկոլ Փաշինյանի գրանցումը

ԿԸՀ-ն մայիսի 17-ի արտահերթ նիստի ժամանակ միաձայն մերժել է «Իրավական Եվրոպա» ՀԿ-ի ու դիտորդ Միքայել Փամբուկչյանի դիմում-բողոքը՝մայիսի 14-ին, Երեւանի ավագանու ընտրությունների օրը, դիտորդի իրավունքների խախտման կապակցությամբ վարչական վարույթ բացելու պահանջով։ Ուժը կորցրած է ճանաչվել նաև «Ելք» դաշինքից Երևանի ավագանու անդամի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը: Նա վերցնում է պատգամավորության մանդատը:

Ովքեր կլինեն հանձնաժողովների նախագահները

Վաղը Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը կառաջարկի փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ օրենքում: Ըստ այդմ առաջարկվելու է 12 մշտական հանձնաժողովների  թիվը կրճատել 3-ով: Այս դեպքում ՀՀԿ-ն իրավունք կունենք 6 հանձնաժողովի նախագահ ունենալ: Այս մասին այսօր կայացած ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից հետո լրագրողներին հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա տեղեկացրեց, որ Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ-ն […]

Հայտնի է ՀՀԿ-ի՝ ԱԺ նախագահի թեկնածուի անունը (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության խորհրդի եւ գործադիր մարմնի նիստերը, որից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ԱԺ նախագահի պաշտոնում Հանրապետության նախագահի կողմից առաջարկվել ու միաձայն ընդունվել է Արա Բաբլոյանի թեկնածությունը։ Իսկ ԱԺ փոխնախագահներ լինելու են ինքը՝ Շարմազանովը եւ Արփինե Հովհաննիսյանը։ Խմբակցության ղեկավարը լինելու էՎահրամ Բաղդասարյանը, իսկ քարտուղար՝ Գագիկ […]

«Ես լինելու եմ պատգամավոր»

ԱԺ մշտական հանձնաժողովների հետ կապված  բոլոր հարցերի պատասխանները կտրվեն վաղը: Այս մասին ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերից առաջ լրագրողների հետ զրույցի ընթացքում  ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը: «Ի՞նչ գիտեք, որ հանձնաժողովների թիվը կրճատվում է: Դեռ չեմ կարող ասել: ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է, որ առաջին նստաշրջանի ժամանակ Ազգային ժողովը պետք է սահմանի մշտական հանձնաժողովների […]

Գևորգ Կոստանյանն` Արդարադատության նախարա՞ր (տեսանյութ)

ՀՀԿ խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը  ՀՀԿ ԳՄ-ում  լինելու մասին երկար չի մտածում: Այս մասին վերջինս ասաց ՀՀԿ ԳՄ  նիստից առաջ։ Կոստանյանը վստահ է՝ պաշտոնով չէ, որ պիտի որոշվի  քաղաքական գործչի իրականացրած աշխատանքների արդյունավետությունը. «Ցանկացած մարդ ցանկացած պաշտոն կարող է արժեզրկել, և՝ հակառակը։ Հետևաբար, պաշտոնի բարձրության մասին իմ կենսագրության մեջ երբեք չեմ մտածել, ու վստահ եմ՝ […]

«ՍԱՍ»-ի Արտակը` հայտնի սկանդալից (տեսանյութ)

«Էրեխե՛ք, հիմա քննություն է ընթանում: Ավարտվի, արդեն ամեն բան  պարզ կլինի,  ու կտրվեն բոլոր հարցերի պատասխանները», -նախքան ՀՀԿ խորհրդի նիստի մեկնարկը՝   լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը (ՍԱՍի Արտակ)՝ խոսելով «ՍԱՍ Գրուպ»-ի հայտնի ձայնագրության մասին:  

«Բաբլոյանը լավ մարդա, «մուդրի» մարդա» (տեսանյութ)

Քիչ առաջ ՀՀԿ կենտրոնական  գրասնեյակ  ժամանացեին գեներալներ, ՀՀԿ-ական պատտգամավորներ Սեյրան  Սարոյանն ու Մանվել Գրիգորյանը: Լրագրողների հարցին՝ օրակարգում ինչ է ներառված, ովքե՞ր  են բարձր պաշտոններ զբաղեցնելու,  Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Էրեխե՛ք ջան, մենք էլ ձեր նման ոչ մի բան էլ չգիտենք»: Իսկ ահա Սեյրան Սարոյանը նշեց.  «Սաղ օրը դուք եք քուչեքը, ի՞նձ եք հարցնում, թե երկորում ինչ […]

ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի միջև առանձնապես տարբերություն չկա /տեսանյութ/

 «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների հանդիպումից հետո ՝ լրագրողների հետ զրույցում Վարդան Ղուկասյանը  ասաց՝ առանձնապես մեծ տարբերություն չկա ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի միջև. «Նույն հայերն են»: Հարցին, թե իսկ այդ դեպքում ինչու տեղափոխվեց «Ծառուկյան» դաշինք, նա պատասխանեց. «Ես չեմ տեղափոխվել»: Լրագրողների հարցին՝  ստացվում է՝ ուրիշնե՞րն են տեղափոխել, Վ. Ղուկասյանն ասաց. «Կյանքն է տեղափոխել»:

Գագիկ Բեգլարյանն արդեն ունի ամենաբարձր պաշտոնը (տեսանյութ)

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը քիչ առաջ ժամանեց ՀՀԿ գրասենյակ՝ մասնակցելու ՀՀԿ ԳՄ նիստին: Լրագրողների հետ զրույցի ընթացքում  պատասխանելով ողների հարցին, թե իրեն ինչ պաշտոն է առաջարկվելու ԳՄ-ում, նա ասաց՝ ինքն արդեն  կուսակցության ԳՄ կազմում է, ինչն ամենաբարձր պաշոնն է: «Դրանի՞ց էլ ավելի բարձր պաշտոն. այդքան շատ ձայներ հավաքած կուսակցության ԳՄ անդամ լինելը  բարձր […]

Չի բացառվում, որ ԱԺ նախագահ կլինի Արա Բաբլոյանը (տեսանյութ)

Ինչպես հայտնել ենք, այսօր տեղի են  ունենալու  ՀՀԿ ԳՄ, ապա՝ խորհրդի  նիստեր: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ քիչ առաջ ՀՀԿ-ի գրասենյակ ժամանեց ԱԺ  փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Լրագրողների  հետ զրույցում վերջինս շեշտեց՝ այսօր քննարկվելու է ԱԺ նախագահի ու փոխնախագահների հարցը: Շարմազանովը բացառեց, որ ինքը կլինի  ԱԺ տասնմեկերորդ նախագահը: Նրա խոսքով՝ ԱԺ նախագահը լինելու փորձով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի