10 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մուտիտներ … ». ինչու չեն ծառայել գեներալ Սեյրանի որդիները

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը չի կարող ասել՝ վերջին օրերի սահմանային լարվածությունը լայնամասշտաբ պատերազմի կհանգեցնի, թե ոչ, սակայն մի բան հաստատ է՝ պետք եղած դեպքում բոլորս պիտի գնանք կռվի: «Մենք ամեն ինչ էլ ունենք, ամեն ռեսուրս էլ ունենք: Մեր պատժիչ գործողությունները համարժեք են հակառակորդի նախահարձակ գործողություններին, և հարկ եղած դեպքում կրկին հարվածը չի ուշանա»,-այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց նա:

Հարցին՝ պատրաստ է իր որդիներին, որոնցից մեկը չի ծառայել, մյուսը  տարկետում է վերցրել, ուղարկել պատերազմ, գեներալն աձագանքեց. «Մուտիտներ են անում, իմ որդիները ապրիլյանին մասնակցել են»: Դիտարկմանը՝ չեն ծառայել, նա ասաց. «Հիմա ասե՞մ՝ ինչի չեն ծառայել»։

Ստանալով դրական պատասխան՝ նա ասաց. «Սրտից վիրահատել են»: Ըստ նրա՝ վիրահատվել է ավագ որդին՝ Զարզանդը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ