08 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անհասկանալի է. Մուկուչյանը`Փոստանջյանից

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի համար անհասկանալի է, թե «Երկիր Ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը և ընդհանրապես որևէ քաղաքական գործիչ փորձում մուտք գործել որևէ կուսակցության շտաբ: «Այն երևույթը, որը տարածվել է համացանցով, որին նաև մենք հետևեցինք, անկեղծ ասած, անընկալելի է, երբ մուտք է գործվում ընտրական շտաբ և փորձ կատարվում կաթվածահար անել ողջ ընտրական  աշխատանքը»,-այսօր լրագրողների հետ զրույցում […]

«Չեմ ուզում, որ մահանան. ուզում եմ՝ հեռանան» /տեսանյութ/

Ինչպես հայտնի է, այսօր Ավան վարչական շրջանում՝ Տարոն Մարգարյանի շտաբում միջադեպ էր տեղի ունեցել  շտաբի աշխատակիցների ու «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու  Զարուհի Փոստանջյանի միջև: Շտաբի աշխատակիցներից մեկը Փոստանջյանի հետ վիճելով՝  ասել էր՝ «Ինչո՞ւ չես սատկում», Փոստանջյանն էլ ի պատասխան ասել էր՝ թող  սատկեն բոլոր ընտրակեղծարարները, այդ թվում՝ Տարոն Մարգարյանը: Այս միջադեպը համացանցում […]

Խոսրով Հարությունյանը մեղադրում է Զարուհի Փոստանջյանին. A1plus.am (տեսանյութ)

ՀՀԿ-ի շտաբերից մեկը ղեկավարող Խոսրով Հարությունյանը չի դիտել քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի նկատմամբ գործադրված բռնությունների տեսանյութը, բայց գնահատական է տալիս. «Ինքը՝ Զարուհին, կարող է սադրել ցանկացած բան։ Ես խորապես համոզված եմ դրանում»,-A1plus.am-ի հետ զրույցում ասել է նա։ Մաշտոցի պողոտայում տեղակայված շտաբը ղեկավարող Հարությունյանը պնդում է՝ օրեր առաջ Զարուհի Փոստանջյանն ու թիմակիցները իրենց նկատմամբ կոպիտ գործողությունների […]

Տեր-Պետրոսյանը չի մասնակցի

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրությանը. հայտնել է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը:  Հիշեցնենք, որ Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցում ընտրություններին: Քվեարկության չի գնացել ու չի գնալու նաև երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանը:

«Գլխի շրջանում հարված է ստացել, ձեռքերին էլ քերծվածքներ կային» /տեսանյութ/

Քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում  «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նշեց՝ իր դուստրը՝ Լիլիթը, ով ուսանող է, նախապես հանձնել էր քննությունները, որպեսզի մասնակցեր քաղաքական գործընթացներին: «Բայց նրա նկատմամբ բռնություն եղավ: Նրան առևանգեցին: Ես չգիտեմ՝ ով է հրամանը տվել: Նրան առևագել են, հետո էլ մեքենայից հանել են, թողել են Մասիվ գնացող […]

Չափից նորմալ է. «Ելքի» վստահված անձ (տեսանյութ)

Երևանի Կենտրոն համայնքում գտնվող 9/52 ընտրատեղամասում հարթ ու խաղաղ են անցնում ընտրությունները. ասում է հանձնաժողովի նախագահ Դավիթ Ավետիսյանը: Henaran.am-ի թղթակցին նա հայտնեց, որ 1891 ընտրողից 619-ն է մասնակցել ընտրությանն այս պահի դրությամբ:  «Ելքի» վստահված անձ Գագիկ Կարապետյանն էլ նշեց, որ կոնկրետ այս ընտրատեղամասում ոչինչ չի նկատել: Դիտարկմանը, թե «Ելք» դաշինքից անընդհանտ ահազանգում են ընտրախախտումների մասին, […]

Լրագրողական ծառայությունից բացի մարդիկ չարաշահում են իրենց պարտականությունները. Արա Սադոյան

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար,  ՀՀԿ-ի` տեղի շտաբի պատասխանատու Արա Սադոյանը Henaran.am-ի հետ զրույցում ընտրությունների ընդհանուր ընթացքը գնահատեց նորմալ ու խաղաղ: Խոսելով «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրելյանի հետ տեղի ունեցած միջադեպից` նա ասաց. «Լրագրողն ուզեցել է մտնել շտաբ, մարդիկ հրավիրել են, որպեսզի ծանոթանա ինչի հետ, որ ուզեցել է: Բայց լրագրողական ծառայությունից բացի մարդիկ չարաշահում են […]

Կասկածներ կան, որ Փոստանջյանի դուստրը ուղեղի ցնցում է ստացել

Քիչ հետո տեղի կունենա  «Երկիր Ծիրանի» կուսակցության հրավիրած ասուլիսը: Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է՝ «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչները  հայցել են լրագրողների ներողամտությունը, որ Փոստանջյանն ուշանում է: Բանն այն է, որ Փոստանջյանը իր դստերը՝ Լիլիթ Դրամփյանին տարել է Հանրապետական հիվանդանոց:   «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչներից մեկն ասաց՝ կասկածներ կան, որ Փոստանջյանի դուստրը ուղեղի ցնցում է ստացել:  Հիշեցնենք՝ ավելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի