15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սա բացառիկ երևույթ է, նախկինում նման բաներ չեն եղել. Դավիթ Բաբայան

«Մենք կարծում ենք, որ ընդհանրապես այս հանդիպումը շատ օգտակար է եղել, և, առհասարակ, կարևորում, արժևորում ենք նման ցանկացած հանդիպում»,-Henaran.am-ին ասաց Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանն` անդրադառնալով երեկ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:  Դավիթ Բաբայանը նշեց, որ իհարկե, պարզ է, որ այդ հանդիպումների ժամանակ վերջնական կարգավորման չեն հասնում, սխալ էլ […]

«Նիկոլի թեզը փուչիկի նման պայթեց»

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ զրոյացնում են 6000 վստահված անձանց հավաքագրման v6000 համակարգը ու հիմա էլ սկսում են Երևանի քաղաքապետի ընտրությունների համար 1000 վստահված անձանց գրանցումը: Գործընթացը, ինչպես հիշում ենք սկիզբ էր առել դեռևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Այդ օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները վտսահեցնում էին, որ 6000 վստահված անձանց միջոցով հնարավորություն կունենան […]

Էլ ո՞ւր մնաց կառավարման կարողությունը. Անահիտ Բախշյան

Ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի միջև բանավեճի պահանջը պետք է օրենքի պահանջ լինի: Բանավեճից խուսափող կողմը պետք է զրկվի ընտրություններին մասնակցելուց, որովհետև չգնալ բանավեճի՝ արդեն որոշակի անկարողության նշան է, էլ ո՞ւր մնաց կառավարման կարողությունը: «Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանն է գրել ֆեյսբուքյան հանրագրում:

Էրդողանը և Պուտինը կհանդիպեն Սոչիում

Մայիսի 3-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Ռուսաստան, որտեղ հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  հետ:   Թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը, հղում անելով Թուրքիայի նախագահականի մամուլի գրասենյակին,  տեղեկացնում է, որ Էրդողան-Պուտին հանդիպում տեղի ունենա Սոչի քաղաքում։ Երկկողմ հանդիպման օրկարգում կլինեն ռուս-թուրքական հարաբերություններին, Սիրիայում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք […]

Նախարարն` իր հնարավոր պաշտոնանկության մասին

«Իմ պաշտոնանկության մասին տեղեկությունները, որ շրջանառում են, դա զուտ մամուլի տեղեկություններ են, առարկայական քննարկումներ դեռևս չկան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ինչ վերաբերում է սոցապնախարարության 5-ամյա ծրագրին, ինչպես հարցին, թե նրա հավանական պաշտոնանկությունից հետո ինչ ընթացք կունենան, նախարարը պատասխանեց, որ չի կարծում, որ այդ ծրագրերը կիսատ կմնան:

Եփված է. հետախույզը` Տարոն Մարգարյանին/տեսանյութ/

«Թերություններ կան, բայց գործ արվում է: Ես իմ ձայնը տալու եմ ՀՀԿ թիմին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը: Ազատամարտիկը ընդգծում է, որ ՀՀԿ ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանը իր կամային հատկությունները ժառանգել է հորից` Տարոն Մարգարյանից: «Ինքը արդեն եփվել է այս ամենի մեջ, հետևաբար գիտի ինչ է պետք քաղաքին»,-նկատեց Գևորգ Գևորգյանը: Մանրամասները` տեսանյութում:

Սեբաստիան Քուրցը առաջարկել է դադարեցնել Թուրքիայի եվրաինտեգրման բանակցությունները

Ապրիլի 28-ին Եվրամիության (ԵՄ)  արտգործնախարարները ոչ պաշտոնական հանդիպում կունենան ԵՄ նախագահող երկիր Մալթայի մայրաքաղաք Վալետայում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը: Հանդիպման օրակարգում կլինի ապրիլի 16-ին Թուրքիայում կայացած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների հնարավոր ազդեցությունը այս երկրի եվրաինտեգրման գորընթացի վրա: Քննարկման կդրվեն նաև 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ […]

«Մեր շանսերը 100 տոկոսանոց են»

«Որքանով ես եմ տիրապետում ինֆորմացիային,  մեր շանսերը  100 տոկոսանոց են:  Քաղաքացիների հետ ինչքան որ շփվել ենք, կարող ենք ասել՝  իրենք նշում են՝ իրենց վստահոթյան քվեն կտան Զարուհի Փոստանջյանին, այդ մասին անգամ ԶԼՄ ներկայացուցիչների հետ զրույցներում են նշում», – Henaran.am-ի հետ  զրույցում նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ընտրացուցակով ՝  Երևանի ավագանու թեկնածու առաջադրված Սոնա Աղեկյանը՝ ընդգծելով, որ […]

Մայիսի 18-ին Կառավարությունը պիտի հրաժարական տա

Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի` մայիսի 18-ին պիտի կայանա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: Նիստը պիտի վարի տարիքով ավագ պատգամավորը, տվյալ դեպքում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը, եթե, իհարկե, նա վերցնի պատգամավորության մանդատը, եթե ոչ, ապա նիստը վարելու գործը կընկնի Արա Բաբլոյանի վրա: Առաջին նիստին պիտի ներկա լինեն ՀՀ նախագահն ու Ամենայն հայոց կաթողիկոսը: Նախագահը սովորաբար հանդես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված