09 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Համայնքների խոշորացումը չարիք է» /տեսանյութ/

«Տեղական ինքնակառավարումը կառավարման կարևորագույն համակարգ է: Դրանից է կախված քաղաքացու կենսաապահովման խնդիրների լուծումը: Այդ է պատճառը, որ ՏԻՄ համակարգում բարեփոխումներ անելու համար պետք է նախ հասկանալ այդ ոլորտի նպատակներն ու խնդիրները», – այսօր լրագրողների հբետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց  «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Վերջինս  նշեց՝ ցավոք, պետք է խոստովանել՝ Հայաստանում ՏԻՄ համակարգի […]

Մեծ իրարանցում ՀՀԿ-ում. Իրատես

Մինչ Երեանի ավագանու նոր կազմը կանցնի աշխատանքի, «հին» ավագանին դեռ մեկ նիստ Էլ ունի անցկացնելու։ Մայիսի 30-ին տեղի է ունենալու այդ կազմով վերջին նիստը, սակայն բոլորի ուշադրությունը սևեռված Է քաղաքային նոր իշխանության ձևավորման, հատկապես ՀՀԿ-ի ավագանու թեկնածուների վրա։ Ճիշտ Է, սա խորհրդարանի գրավչությունը չունի, բայց պակաս հետաքրքրություն չի ներկայացնում ցուցակագրված 195 թեկնածուների համար։ Մինչ այդ […]

Զրոյական նշանակություն /տեսանյութ/

 ««Երկիր ծիրանի» կուսակցությունը Երևանի ավագանու կազմում կլինի, թե ոչ,  զրոյական նշանակություն ունի, քանի որ այնտեղ մեծամասնությունը ՀՀԿ-ն է: Երևանի ավագանին ԱԺ չէ. ավագանին քաղաքապետ է ընտրում ու բյուջե հաստատում», –  Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Վերջինս շեշտեց՝ «Երկիր ծիրանի»-ն ինչքան էլ ջանա, մեծ հաշվով, որևէ հաջողության հասնել չի կարողանալու: Երևանի ավագանու […]

Նիկոլ Փաշինյանը տիրացավ. Իրավունք

ԱԺ հինգերորդ գումարման ՀԱԿ խմբակցության խորհրդարանական աշխատասենյակներում այս օրերին տեղավորվում են Աժ վեցերորդ գումարման ընդդիմադիր «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավորները։ Թերթը նկատեց, որ նրանցից մեկի աշխատասենյակն արդեն իսկ ունի համապատասխան ցուցանակ։  Պարզվում է՝ «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր տեղը զիջել է խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին, իսկ ինքը տեղավորվել նախորդ գումարման ՀԱԿ խմբակցության ղեկավար […]

«Փայլուն օպերացիա». Հրապարակ

Թերթը ներկայացնում է խմբագրություն եկած տղամարդու ներկայացրած փաստերը, թե ինչ են բերել իր գլխին: Այն ժամանակվա պաշտպւսնության նախարար Սեյրան Օհանյանի ու ռուսաստանաբնակ մեծ ավանտյուրիստ Անդրանիկ Նիկողոսյանի միջեւ 2008թ. հուլիսին ձեռք էր բերվել համաձայնություն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ «Արցախյան ազատամարտում զոհված եւ վիրավորված ազատամարտիկների ընտանիքների համար 100 առանձնատուն» ծրագիրն իրականացնելու մասին։ Թերթի զրուցակիցը նշեց, որ այդ 100 […]

«Տակից դուրս չեն գալիս». Հրապարակ

Երեկ կառավարության նիստին անսպասելի ներկայացել էին պաշտոնյաներ, որոնք ամիսներով նիստերին չեն մասնակցում՝ սովորաբար իրենց փոխարեն տեղակալներին են ուղարկում։ Օրինակ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՎՊ նախագահ Լեւոն Յոլյանը։ Վերջինս բացահայտեց նիստին ներկայանալու գաղտնիքը. «Կառավարության նիստ է, եկել եմ»։ Տարոն Մարգարյանն էլ զարմացավ, թե «լավ չէ, որ եկել է»։ Քաղաքապետի զարմանքին արձագանքեց ոստիկանապետ Վովա Գասպարյանը՝ հումոր անելով.  […]

Ծառուկյանին խնամին չի կարողանում «շարքից հանել». Ժամանակ

 Չի բացառվում, որ 2017-ի աշնանը իշխանության համար պայքարի ամենաթեժ փուլում Սերժ Սարգսյան-Ծառուկյան տանդեմին դեմ դուրս գա Կարեն Կարապետյան-ԱամվելԿարապետյան-Հովիկ Աբրահամյան տանդեմը։ Թերթի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը Սերժ Սարգսյանին քանիցս հավաստիացրել է, որ իշխանության համար պայքարում աջակցելու է միայն մեկ մարդու, ու այդ մարդը՝ Սերժ Աարգսյանն է։ Ծառուկյանին «իրենցով անելու» բոլոր մյուս փորձերը ներիշխանական եւ արտաիշխանական դաշտերից անհաջողության են […]

ՀՀԿ-ում անհաշտությո՞ւն կա

Պատգամավոր Կարեն Կարապետյանը ներկա է եղել ՀՀԿ գործադիր մարմնի այսօրվա նիստին, «թվացյալ և շինծու» են բոլոր այն հայտարարությունները, ըստ որոնց՝  որոշ ՀՀԿ-ականների միջև հարաբերությունները լարված են:  Քիչ առաջ ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը: «Մեր կուսակցությունում չի կարող լինել հակասություն. այն  մեկ քաղաքական թիմ է, ուստի մեր կուսակցության […]

Նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ նշանակելու մասին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատելու մասին: Նախագահի մեկ այլ հրամանագրով գնդապետ Արթուր Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ երեք տարի ժամկետով:

Շարմազանովը շնորհավորեց Մխիթարյանին

   «Մինչ նիստին անդրադառնալը՝ ուզում եմ շնորհավորել բոլորիս. այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Համբարձման տոնը: Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին, Առաքելական եկեղեցու բոլոր զավակներին, բոլորիս ցանկանում եմ առողջություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն», – այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխխոսնակը ջերմորեն շնորհավորեց նաև Հենրիխ Մխիթարյանին:  «Երեկ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի