21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

2 կարևոր պատճառ ադրբեջանական կողմի ակտիվացման համար

«Այստեղ որևէ նորություն չկա, այլ հարց է, որ ադրբեջանական կողմը, թաքնվելով խաղաղ բնակչության հետևում, փորձում է խուսափել հայկական կողմի անհամաչափ պատասխանից»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` խոսելով երեկվա սահմանային միջադեպից: Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան հակառակորդի կողմից TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացվել էր կրակային խոցում:

Քաղաքագետը նկատեց, որ այս անգամ  շատ վճռական են եղել մեր Զինված ուժերը,  լռեցրել են թշնամուն:
«Սա մարտավարության շրջանակներում ավելի վճռական քայլ էր, որն իր արդյունքն ունեցավ»,-ասաց նա:
Նա Ադրբեջանի ակտիվության  պատճառ համարեց նաև նախօրեին եվրոպական մամուլի հրապարակումները, համաձայն որոնց՝ Ադրբեջանը սպասարկում է «Իսլամական պետությանը»՝ գործին ներգրավելով նաև ավիաուղիները: Մեկ այլ ու ավելի կարևոր պատճառ էլ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանի վերջին այցից հետո եղած հայտարարությունն էր: «Ես կարծում եմ՝ երեկվա այդ փորձերը պայմանավորված էին այդ թույլտվությամբ, որը ստացել են միջնորդների կողմից»,-եզրափակեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ