31 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լավ է արել»

«Նորեկ չեմ Ազգային ժողովում, օրենսդրական գործունեությունը հայտնի է ինձ», – ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցի ընթացքում   ասաց  «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է  Գագիկ Ծառուկյանը  պարոն Բոստանջյանին իր կողքին նստեցրել, վերջինս պատասխանեց. «Լավ է արել»:   

Այդ նույն հին դեմքերին ժողովուրդը տվել է իր ձայնը. Շարմազանով /տեսանյութեր/

ԱԺ փոխնախագահի թեկնածու, ՀՀԿ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, թե եկել են ԱԺ ժողովրդի հոգսերը լուծելու ակնկալիքով: «Եկել եմ շատ բարձր տրամադրությամբ: Ես անուղղելի լավատես եմ և հուսով եմ, որ հինգ տարի հետո ավելի բարձր տրամադրությամբ կգնամ նոր ընտրությունների»: Հարցին, թե կադրային խնդիր ունեն՝ հաշվի առնելով, որ հին դեմքերն են կրկին նշանակվում […]

Ո՞ւմ է բոյկոտում «Ելքը»

«Ելք» դաշինքի խմբակցությունն այս պահին նիստ է անցկացնում: Խորհրդարանի նիստերի դահլիճում ելույթ է ունենում ՀՀ նախագահը, և ինչպես արդեն հայտնել ենք, «Ելք»-ից որևէ պատգամավոր ներկա չէ դահլիճում: Լրագրողները փորձեցին ճշտել, թե արդյոք հենց նախագահին են բոյկոտում, թե ԱԺ նիստը, սակայն պատգամավորներև հրաժարվեցին մեկնաբանություններ տալ՝ ասելով. «Նիստն ավարտենք, վերջացնենք, ապա բոլոր հարցերին կպատասխանենք»:  Սասուն Միքայելյանն ասաց, թե […]

Հենց ձեր որոշումներով է պայմանավորված լինելու. նախագահն ԱԺ-ում է /ֆոտո/

Վեհափա՛ռ Տեր, Հարգարժա՛ն պատգամավորներ, Հարգելի՛ հյուրեր, Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին, «Ելք» կուսակցությունների դաշինքին և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությանը ազատ, թափանցիկ և բարձր գնահատականի արժանացած ընտրությունների միջոցով Հայաստանի Հանրապետության գալիք հինգ տարիների համար քաղաքական պատասխանատվության բաժին ստանձնելու համար։ Շնորհավորում եմ վեցերորդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին և մաղթում բեղուն […]

««Ելքի» ուդառը»

«Ելք» խմբակցությունն այսօր կարծես թե բոյկոտում է խորհրդարանի անդրանիկ նիստը: Դաշինքի 9 պատգամավորից խորհրդարանում հանդիպեցինք միայն Էդմոն Մարուքյանին, իսկ դահլիճում նրանց տեղերը դատարկ են: Պատգամավորները չեն ներկայացրել: Մյուս խմբակցություններն այս պահին մասնակցում են 6-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին, որտեղ ելույթ է ունենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մեծ ապրումներ ունեմ»

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նշեց՝ իր  համար մեծ պատասխանատվություն է ԱԺ-ում  աշխատելը: «Մեծ ապրումներ ունեմ, որովհետև շատ եմ սիրում ԱԺ-ն՝ որպես վայր, որպես աշխատատեղ: Ես  այսօր այստեղ եմ  հիշողություններով և ապագայի հանդեպ լավ էներգիայով», –  նշեց Աշոյանը:   

Սերժ Սարգսյանի սցենարը. Ժողովուրդ

Սերժ Սարգսյանը 2018 թվւսկանից հետո մտադիր է պահպանել իր իշխանությունը, եւ այսօր տեղի ունեցող բոլոր զարգացումները, նշանակումները կատարվում են «ժամանակ ձգելու» մղումով։ Օրաթերթի տեղեկություններով՝ իրականում Սերժ Սարգսյանը մի շարք գործիչների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրել է, որ 2018-ից հետո անհրաժեշտ կլինի նոր կոալիցիա ձեւավորել՝ առավել ընդգրկուն։ Այդ ժամանակ առաջարկ կարվի շատ ուժերի, որոնք Սերժ Սարգսյանին սիրով […]

Մի հատ ծանոթանանք . Արգամ Աբրահամյան /տեսանյութեր/

«Դեռևս ոչ, մի հատ ծանոթանանք, նոր»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ծառուկյան» խմբակցության անդամ Արգամ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդեն որոշել է, թե ինչ օրենսդրական նախագծեր է հեղինակելու: Հարցին, թե որ հանձնաժողովներումէ  իրեն պատկերացնում, նա ասաց. «կքննարկենք հանձնաժողովում, կորոշենք: Թույլ տվեք սկսել աշխատել»: Ինչ վերաբերում է ԱԺ նախագահի պաշտոնում Արա Բաբլոյանի թեկնածությանն, ապա Արգամ Աբրահամյանն […]

Անձնական խնդիրների պատճառով կհեռանա. Հրապարակ

Նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը կանգնած է պատասխանատու ընտրությւսն առջեւ՝ թւսղապետերից ում վերանշանակել, ում փոխել։ Այս օրերին ուսումնասիրում են ընտրությունների արդյունքները, նայում, թե վարչական շրջանների ղեկավարներից ով ինչպես է ւսշխատել, որքան ձայն է ապահովել։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը, ով կադաստրի պետ Մարտին Սարգսյանի եղբայրն է, ըստ լուրերի, որոշել է ինքնակամ հեռանալ՝ անձնական խնդիրների պատճառով։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի