05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ովքեր են Ազգային ժողովի ամենահարուստ կանայք. Հայկական Ժամանակ

6-րդ գումարման ԱԺ կին պատգամավորները ներկայացրել են հայտարարագրեր իրենց ունեցվածքի վերաբերյալ: Armtimes.com-ը, ուսումնասիրելով դրանք, պարզել է, թե ովքեր են օրենսդիր մարմնի ամենահարուստ տիկնայք:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ական, մասնագիտությամբ թատերագետ Նաիրա Զորհաբյանը 2017 թվականին երեք բնակարան է ձեռք բերել՝  տարբեր բնակելի շենքերում: Այս մասին տեղեկանում ենք նրա տարեկան հայտարարագրից: 2016 թվականին անշարժ գույք նա ընդհանրապես չի ունեցել: Պաշտոնը ստանձնելու պահին Զոհրաբյանի հանձնած փոխառությունները կազմել են 56 հազար ԱՄՆ դոլար եւ 10 հազար եվրո: Վերջինիս եկամուտը գոյացել է միայն աշխատավարձից, որը կազմում է մոտ 6 մլն դրամ:

Ի տարբերություն Զոհրաբյանի, «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր, անկուսակցական Կարինե Պողոսյանը ոչինչ չի հայտարարագրել:

Նաիրա Զոհրաբյանից հետո, ԱԺ-ում «Ծառուկյան» խմբակցության կանանցից  ունեւոր է նաեւ ատամնաբույժ Մարինա Մարգարյանը: Նա բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան եւ մեկ այլ շենքում ոչ բնակելի տարածք, ավտոտնակ:

Այս խմբակցության մեկ այլ պատգամավոր, գրագանագետ Լուիզա Սարգսյանը ունի միայն մեկ բնակարան:                                                                                                                      

Ունեցվածքով աչքի չի ընկնում նաեւ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ, պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա բազմաբնակարան շենքում մեկ բնակարան ունի:

ՀՀԿ-ական պատգամավոր, մասնագիտությամբ տնտեսագետ, 5-րդ գումարման ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը տարբեր հասցեներում 4 հողամաս ունի, հողին ամրացված մեկ այլ անշարժ գույք, մեկ բնակարան, ավտոտնակ եւ մեկ առանձնատուն: Վերջինիս հաշվին առկա է 25 մլն ՀՀ դրամ եւ 5 հազար ԱՄՆ դոլար: Նաղդալյանի տարեկան եկամուտը կազմում է շուրջ 300 մլն, որը ձեւավորվել է աշխատավարձից եւ վարկերից: Նաղդալյանը իր անշարժ գույքերը ձեռք է բերել 2017-ին: 2016 թվականին նա ունեցել է 24 մլն դրամ արժողությամբ բաժնեմաս, որը օտարել է 490 մլն-ով:

Մասնագիտությամբ բանասեր, 2017 թվականից ՀՀԿ-ի շարքերը համալրած, նույն խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը հայտարարագրել է մեկ բնակարան, BMW X5 3.0 I մակնիշի ավտոմեքենա եւ 3 մլն ՀՀ դրամ: Սարդարյանի աշխատավարձից գոյացել է մոտ 8 մլն դրամ: Պարզվում է, որ Սարդարյանի գործերը լավացել են, երբ նա վարչապետ Կարապետյանի խորհրդականի վճարովի պաշտոնից (այժմ այդ պաշտոնին է հասարարական հիմունքներով) գնացել է ԱԺ: Կառավարությունում աշխատելիս նա չի ունեցել մեքենա եւ բնակարան: Դրանք ձեռք է բերել 2017 թվականին:

Մանկավարժ, ՀՀԿ-ական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի ունեցածքը մեկ հողամաս է եւ 1 մլն դրամ: Նրա տարեկան եկամուտը մոտ 3 մլն դրամ է, որն աշխատավարձից է գոյացել: Զարմանալի է, բայց Բաղդասարյանը եւս մյուս գործընկերների նման ունեցվածքը ձեռք է բերել պատգամավոր դառնալու տարում: Սոցապ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս նա ոչ մի բան չի հայտարարագրել:

Երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը կուսակից գորընկերուհիների նման կարողություններ չունի: Նրա հայտարարագրածը միայն 7 մլն դրամ աշխատավարձն է:

Դաշնակահար, դերասանուհի, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանըհայտարարագրել է բազմաբնակարան շենքում գտնվող ոչ բնակելի տարածք, որը 2016 թվականին չի ունեցել:

Հայոց լեզվի եւ գրականության մասնագետ Մարգարիտ Եսայանը ՀՀԿ մյուս կանանց զուգահեռ 2017-ին 2016-ի համեմատ կարողության կորուստ է ունեցել: Նա այժմ ունի հողամաս եւ առանձնատուն, իսկ 2016-ին ունեցել է երկու առանձնատուն, մեկ հողամաս եւ մեկ բնակարան, ինչպես նաեւ 4 հազար ԱՄն դոլար:

Քիչ կարողություններ չունի նաեւ ՀՅԴ-ական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Մասնագիտությամբ մաթեմատիկոս պատգամավորը ունի երկու բնակարան եւ մեկ հողամաս:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր, մանկավարժ Մանե Թանդիլյանը հայտարարագրել է մեկ բնակարան, մեկ մլն դրամ եւ 100 ԱՄՆ դոլար:

Նուն խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, լրագրող Լենա Նազարյանի ունեցվածքը մեկ առանձնատուն է եւ 1 մլն դրամ:

Ներկայացված հայտարարագրերի համայձայն՝ ԱԺ-ի ամենահարուստ կանայք ՀՀԿ-ի տիկնայք են՝ Հերմինե Նաղդալյանը, Շուշան Սադարյանը, Կարինե Աճեմյանը եւ «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զորհաբյանը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ