27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գերմանիայում բողոքի ակցիա են կազմակերպել Էրդողանի դեմ

Գերմանիայի «Քաղաքական գեղեցկության կենտրոն» նկարիչների միությունը բողոքի ակցիա է կազմակերպել երկրի կառավարության շենքի դիմաց:

Ըստ «ANFA» լրատվական գործակալության թուրքական ծառայության՝ ակցիան ուղղված է եղել մի քանի երկրի ղեկավարների դեմ, այդ թվում և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էդողանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սաուդյան Արաբիայի թագավոր Սելման բին Աբդուլազիզը:

Ակցիայի ժամանակ գերմանացի նկարիչ և քաղաքական ակտիվիստ Փիլիպ Ռուխը իր ձեռքում պահել է պաստառ, որի վրա պատկերաված են եղել  վերոնշյալ երկրների ղեկավարները:

Նկարչի ետևում կանգնած է եղել մի մեքենա, իսկ նրա բռնած պաստառի վրա գրված է եղել.

«Ցանկանում ե՞ս ունենալ այս ավտոմեքենան: Ոչնչացրու դիկտատուրան»:

Այս ամենը զայրացրել է, թե թուրքական մի շարք լրատվամիջոցներին և թե Թուրքիայի արտգործանախարարությանը: Վերջինս թեմայի առնչությամբ դատապարտող հայտարարություն է արել:

Այնտեղ մասնավորապես ընդգծվել է,  որ Գերմանիայի իրավապահ մարմինները չեն խոչընդոտել ակցիային:

Նշվում է, որ ակցիայից առաջ Թուրքիան նոտա էր հղել Գերմանիային, որպեսզի վերջինս չթույլատրի նման ակցիաների կազմակերպումը:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ