02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի մոգոնած սուտը բացահայտվեց

Այսօր ԵԱՀԿ  ՄԽ-ն  հայտարարությանը   է տարածել   երեկվա դեպքերի վերաբերյալ. հիշեցնենք՝   հակառակորդը   TR-107 համազարկային հրթիռային կայանքից իրականացրել է   կրակային խոցում, իսկ հայկական կողմը պատժիչ գործողություններ է իրականացրել. պատասխան կրակ է բացել ժամը 20:31-ին:

Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Գագիկ   Համբարյանը Henaran.am-ի    թղթակցի հետ զրույցում նշեց՝ դրական է գնահատում այն, որ հայկական կողմը պատժիչ գործողություն է իրականացրել՝ հակահարված հասցնելով Ադրբեջանին, թեև այս երկիրը անընդհատ ջանաց սևացնել հայկական կողմին՝ փորձելով այդ իրադարձությունները բարդել հայկական կողմի վրա:
«Բայց հայկական կողմը կարողացավ հավաստի փաստեր ներկայացնել, որով ապացուցվեց՝ որ կողմն է մեղավորը. դրա արդյունքում բացահայտեց ադրբեջանցիների  մոգոնած սուտը: Բավական երկար ժամանակ է, ինչ Ադրբեջանը   խաղաղ բնակավայրերը վերածել  է  կրակակետերի ու իրենց կրակոցներն ուղում են  Արցախի վրա», – նշեց Գագիկ Համբարյանը՝ շեշտելով՝ ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է հասցեական գնահատականներ հնչեցնի, կատարի իր  առաքելությունը, այլապես Ադրբեջանը շարունակելու է լկտիանալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ