27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Համանախագահները կողմերին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ են արել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախօրեին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում իրադրության սրման կապակցությամբ հայտարարություն են տարածել, որում կողմերին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ են արել։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ), «տեղեկություն են ստացել հուլիսի 4-ի երեկոյան Ֆիզուլի շրջանի Ալխանլու գյուղում բռնության վերսկսման մասին, որի հետևանքով կան զոհեր, այդ թվում և քաղաքացիական բնակչության շրջանում»:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ են արել: «Բռնությունը միայն հետագա բռնություն է ծնում եւ ոչնչի չի հանգեցնում: Երկարատեւ հակամարտությունը լուծելու միակ պատասխանատու եւ մարդասիրական միջոցը կողմերի՝  բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալն է»,- ասված է հայտարարության մեջ։

Համանախագահները ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հուլիսի 4-ին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ