14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին /ֆոտոշարք/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Նախագահը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Հանրապետության Նախագահն արարողությունից հետո այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ՝ դիտել ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Եղեռնից դեպի անկախության վերականգնում» […]

ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին բանակցությունները վերջնական փուլում են

Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ասաց, որ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ կոալիցիոն կառավարություն ձևավորելու մասին բանակցությունները վերջնական փուլում են, և առաջիկայում այդ մասին հայտարարություն կարվի։ Նա նշեց, որ  ձգձգման խնդիր չկա, ամեն ինչ կլինի ժամանակին: Պատասխանելով հարցին, թե ձևակերպումների մեջ կլինի՞ դրույթ նախարարական պորտֆելների մասին, Ա. Մինասյանը պատասխանեց. «Նախորդում էլ չի եղել, կարծում եմ, որ […]

Ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումն անարդյունք են առանց հնարավոր ցեղասպանությունների կանխման գործնական քայլերի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ «Սիրելի հայրենակիցներ, այսօր՝ քսաներորդ դարի մեծագույն ողբերգության՝ Հայոց ցեղասպանության տարելիցին, մենք մտովի ավելի քան մեկ դարով գնում ենք հետ՝ ոգեկոչելու մարդկային բարոյականության եւ առողջ բանականության սահմաններում չտեղավորվող ոճրագործությանը զոհ գնացած մեր նահատակված հայրենակիցներին: Մենք մտովի միանում ենք նրանց՝ միասին պայքարելու այսօր էլ […]

«Ինձ էլ են սիրում՝ Տարոն Մարգարյանին էլ»/տեսանյութ/

Երեկ՝ ապրիլի 23-ին Մալաթիա-Սեբաստիա  համայնքում տոնական տրամադրություն էր :Աննախադեպ շատ մարդիկ էին եկել Երևանի ավագանու ընտրություններում առաջադրված ՀՀԿ թեկնածուների հետ հանդիպման համար:Բոլորը հիացմուքնով էին խոսում գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին:  Հավաքվածներին միացավ նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ում գալը մարդիկ ողջունեցին ծափերով: Henaran.am-ի թղթակցի դիտարկմանը, թե Մալաթիայում սիրում են պատգամավորին՝ Սամվել Ալեքսանյանը արձագանքեց. « Ինչի պետք […]

Շարմազանովի ակնկալիքը (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանից Ցեղասպանության ճանաչում չի ակնկալում։  «Սակայն հակառակ դրան՝ աշխարհում Ցեղասպանությունը դատապարտողների թիվն ավելանում է»։ Այս մասին նա նշեց այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ Նա հավելեց, որ Էրդողանը իր կառավարման ժամանակահատվածում խորացրել է իր ժողովրդի՝ սեփական պատմության հետ հաշտվելու անջրպետն ու ժողովրդավարությունը։ Նա նկատեց, որ […]

Մրցակցային տարբեր կատեգորիաներում են.բժիշկը կատարել է ընտրությունը/տեսանյութ/

«Տարոն Մարգարյանին անհավանական քանակի մարդիկ են հարգում ու սիրում: Մանավանդ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որտեղ ես ապրում եմ: Սիրում են, որովհետև Տարոն Մարգարյանը ունի իրականում աշխատող և փորձառու, արդեն ձևավորված կայուն թիմ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բժիշկ, տրավմատոլոգ Կարեն Մաթևոսյանը: Կարեն Մաթևոսյանը ընդգծում է, որ երևանցին գնահատում է արված աշխատանքւ: Անդրադառնալով Երևանի Ավագանու ընտրություններին առաջադրված մյուս երկու […]

Նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ֆոտո, տեսանյութ)

Քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էին այցելել նախագահ Սերժ Սարգսյանը՝ առաջին տիկնոջ հետ, վարչապետը, ԱԺ նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նրանք հարգանքի տուրք մատուցեցին 1915թ. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։ Նախագահը ծաղկեպսակ դրեց հուշահամալիրին:     https://www.youtube.com/watch?v=h5NfJ0xMjF0&feature=youtu.be  

Նախագահական ընտրությունները Փարիզում․ պայքարը կշարունակեն երկու թեկնածու

Ֆրանսիայում նախօրեին նախագահական ընտրություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքներով՝ առաջատարը «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն է, նա հավաքել է ձայների 23, 75 տոկոսը։ Նրա հետ միասին ընտրությունների երկրորդ փուլ է անցել «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին լը Պենը, ով հավաքել է ձայների 21,53 տոկոսը, հայտնում է РИА Новости-ն։ Աջ կենտրոնամետ «Հանրապետականներ» կուսակցությունից թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնն զբաղեցրել Է […]

Այս ոճիրը չպետք է մոռանա նաեւ քաղաքակիրթ աշխարհը․ Բակո Սահակյանի ուղերձը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Ու ղ ե ր ձ ը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, 1915 թվականի ապրիլի 24-ը դարձավ մեր ժողովրդի հազարամյա պատմության ամենաողբերգական եւ արյունալի էջերից մեկը: Ապրիլյան այդ օրերին Օսմանյան Թուրքիայում մեկնարկ տրվեց հրեշավոր մի ծրագրի, որի նպատակն էր ի սպառ բնաջնջել հայ ժողովրդին, ոչնչացնել մեր պատմական հայրենիքը, մշակութային […]

Մովսես Գորգիսյանի այրին` Տարոն Մարգարյանին /տեսանյութ/

«Իմ ձայնը միանշանակ տալու եմ Տարոն Մարգարյանին: Հաշվի առնելով, որ նա արժանավոր մարդ է և արժանավոր ընտանիքի ժառանգ: Բացի այդ. նա այն բացառիկ քաղաքական գործիչներից է, ով ընդունում է և՛ քննադատություն, և՛ դիտարկում, և՛ յուրաքանչյուր քայլ , որը փոփոխության կարի ք ունի՝ շտկում է: Տարոն Մարգարյանը կառուցող է…»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային հերոս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի