10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Դու՝ Նիկոլ, բացի հանձնելուց, այն էլ ուրիշների ազատագրածը հանձնելուց ,այլ բան ի վիճակի չես անելու․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Նիկոլ նույնիսկ դու ես հրապարակային ընդունել. որ Կազանի փաստաթուղթը լավագույնն է եղել. հիմա ի՞նչ ես անկապ խոսում։
Քանի որ Նիկոլը համառորեն հրաժարվում է հրապարակային ընդունել,որ Արցախի հարցում իրեն ժառանգվել է հայանպաստ փաստաթուղթ,փաստերով խոսեմ։
Նիկոլ,Սերժ Սարգսյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների /նախ եւ առաջ ՌԴ-ի/  ջանքերի շնորհիվ 2008 սեպտեմբերին Ադրբեջանը ստորագրեց Մայնդորֆի հռչակագիրը,որի արդյունքում Մադրիդյան սկզբունքները/ այդ թվում ինքնորոշման իրավունքի/ ընդունեց որպես բանակցային հիմք։
2009-2013թթ. ԱՄՆ-ի,ՌԴ-ի ու Ֆրանսիայի նախագահները 5 հայտարարություն են ընդունել,որտեղ պարտադիր էր համարվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։
2011-ի Կազանի հայտարարությունից հրաժարվել է Ալիեւը,քանի որ այն հայանպաստ էր։
Նույնիսկ դու ես ընդունել,որ Կազանից լավ փաստաթուղթ չի եղել։
Հիմա ի՞նչ ես եկել անկապ խոսում։
Սերժ Սարգսյանի ջանքերով 2016-ին ընդունվել են Ժնեւի,Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի հայանպաստ հայտարարությունները, որոնք «դամոկլյան սուր» էին Ադրբեջանի հնարավոր ռազմական էսքալացիայի վրա։
Հանրապետականի ու նախագահ Սերժ Սարգսյանի ջանքերով ԵՄ պետությունները վավերացրել են CEPA-ն,որի համաձայն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը օրենքով ճանաչված է ԵՄ բոլոր երկրների կողմից։
Այսքանից հետո եկել ի՞նչ ես խոսում էլի…
Իսկ դու ի՞նչ ես արել,բոլորը գիտեն։
2022-ի հոկտեմբերի 6-ի ճանաչել ես Արցախն Ադրբեջանի մաս։
Սերժ Սարգսյանի ժամանակ հայն էր տերը Արցախի։
Քանի՞ անգամ ես Սերժի ժամանակ այցելել Արցախ որպես Աժ պատգամավոր։
Դե հիմա էլ գնա…
Սերժ Սարգսյանի ու հերոս հայորդիների ազատագրած Շուշիում էիր դու՝Նիկոլ,տրնգի պարում։
Սերժ Սարգսյանի ու հերոս հայորդիների ազատագրած Արցախ էիր տղայիդ ուղարկում ծառայության։
Սերժ Սարգսյանի ու հերոս հայորդիների ազատագրած Արցախում էիր գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Դու՝ Նիկոլ, բացի հանձնելուց, այն էլ ուրիշների ազատագրածը հանձնելուց ,այլ բան ի վիճակի չես անելու։
Հերիք բոլա էս ժողովրդին հիմարի տեղ դնես»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ