12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

Դե ապահովի Արցախի կարգավիճակի հստակեցումը հանրաքվեով․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ,դու ես 2020-ին Կապանում հրապարակել Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունը,որի համաձայն «ԵԱՀԿ կամ ՄԱԿ -ի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղում պետք է իրականացվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվե»։
Ավելին.դու՝ Նիկոլ, նշել ես, որ «հանրաքվեին դրված հարցը որեւէ սահմանափակում չի ունենալու»։
Այսինքն, ֆիքսել ես,որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով ու հանրաքվեի դրված հարցը որեւէ սահմանափակում չի ունենալու։
Սա նշանակում է,որ հանրաքվեի կարող էր դրվել ինչպես Արցախի անկախության,այնպես էլ՝ ՀՀ-ին միանալու հարցը։
Նշել ես նաեւ,որ «մինչեւ հանրաքվեի իրականցումը Արցախն օժտվելու էր ժամանակավոր կարգավիճակով ,որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեությունը»։
Հետո էլ ասել ես՝ ՀՀ-ն երբ ուզի, կարող է վերադառնալ այս փաթեթին ու միջազգային հանրությունն էլ պրոբլեմ չի ստեղծի։
Դե վերադարձի։
Դե ապահովի Արցախի կարգավիճակի հստակեցումը հանրաքվեով։
Ապահովի Արցախի ժամանակավոր կարգավիճակը։
Ապահովի Արցախի ամենօրյա կենսագործունեությունը։
Հը, ինչու՞ լռվեցիր,իրականացրու խոստումդ»։
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ