14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Նիկոլ, խաբար ես չէ՞, որ Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք թյուրքական երկրների բարձրաստիճան ներկայացուցւչներ այդպես էլ չեն հասկանում, որ «Զանգեզուրի միջանցք» չկա․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ, խաբար ես չէ՞, որ Թուրքիայի, Ադրբեջանի և մի շարք թյուրքական երկրների բարձրաստիճան ներկայացուցւչներ այդպես էլ չեն հասկանում, որ «Զանգեզուրի միջանցք» չկա: Այդ անիրավները, հերիք չի քեզ չեն լսում ու չեն հարգում, նույնիսկ չեն էլ վախենում:

Ուրեմն, Նիկոլ ջան, մինչ դու (չուժոյ պախմել) Շարմ էլ Շեյխի «խաղաղության» գագաթնաժողովում, Պակիստանի վարչապետին, հիշեցնում էիր, որ վերջերս դիվանագիտական հարաբերությունների մասին ինչ-որ թուղթ եք ստորագրել, այդ նույն ժամանակ Իսլամաբադում տեղի է ունեցել հետևյալը (երեկ):
Ադրբեջանի խորհրդարանի նախագահը, եռակողմ հանդիպման բացման արարողության ժամանակ, նշել է որ ««Թրամփի երթուղի» ծրագրի իրականացմամբ Զանգեզուրի միջանցքը Եվրասիայի կարևոր տրանսպորտային հանգույց կդառնա»։
Իսկ Թուրքիայի խորհրդարանի խոսնակը, նույն հանդիպման ընթացքում ասել է. «Զանգեզուրի միջանցքի գործարկումը կխթանի տարածաշրջանի երկրների միջև տնտեսական և քաղաքական սերտ կապերը և կբարձրացնի նաև Միջին միջանցքի ռազմավարական նշանակությունը»։
Հիմա ի՞նչ է սա նշանակում.
քո հերթական, աղետաբեր խաբեութո՞ւնն է սեփական ժողովրդին, թե՞ «խաղաղության» անվան տակ նոր բախում հրահրող հարևանների անհարգալից վերաբերմունքն է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:
Երկու դեպքում էլ շատ վատ է:
Հ.Գ.
Չգիտեմ ճիշտ է, թե՞ չափազանցված, բայց ասում են իրավիճակի անելանելիությունից ու անհեռանկարայնությունից դրդված, ՔՊ-ական գիտակից հատվածը սկսել է չարաշահել ալկոհոլը»:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ