10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ նախագահների կառավարման յուրաքանչյուր ժամանակահատված ուներ իր առանձնահատկությունը․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այնուամենայնիվ գիտակցում է Արցախի հանձնման հարցում իր աններելի մեղքերը: Երևում է, որ իրեն հանգիստ չի տալիս հայրենադավությունը:
ՀՀ նախագահների կառավարման յուրաքանչյուր ժամանակահատված ուներ իր առանձնահատկությունը՝ պայմանավորված ներքին և արտաքին գործոններով:
Սերժ Սարգսյանն ուներ իր լուծումը, որը ենթադրում էր հայկական Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս:
Ռոբերտ Քոչարյանն ուներ իր լուծումը, որը ենթադրում էր հայկական Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս:
Լևոն Տեր Պետրոսյանն ուներ իր լուծումը, որը ենթադրում էր հայկական Արցախ՝ Ադրբեջանի կազմից դուրս:
Երեքն էլ բանակցում էին այնպես, որ արցախյան հիմնախնդիրը լուծվի միջազգային ճանաչման ներքո՝ հենված միջազգային սկզբունքների վրա:
Միայն Նիկոլն է, որ խնդիրը «լուծեց» այնպես, որ ընդունելի լինի բացառապես ադրբեջանցիների ու թուրքական աշխարհի համար:
Նիկոլի այսօրվա մանկամիտ հարցադումը, թե «ինչո՞ւ չեք լուծել ղարաբաղի հարցը» վկայում է այն մասին, որ նա ընկալում է իր դավադրության անհաղթահարելի լինելը: Նա ստիպված է ապրել այդ ծանր մեղքով և գիտակցում է դա:
2019թ. նա ունեցել է հնարավորություն արցախյան հարցը լուծել այնպես, որ Արցախն ամբողջությամբ լիներ հայկական և Ադրբեջանից դուրս: Բա ինչի՞ չի լուծել հարցը, և ու՞ր է իրեն փոխանցված Արցախի Հանրապետությունը:
Հիմա արդեն բոլոր գիտակից մարդիկ հասկանում են, որ 2018թ. իշխանազավթումն ուներ երկու նպատակ. Արցախը հանձնել Արդբեջանին, իսկ Հայաստանը դնել թուրքական ազդեցության տակ»:
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ