Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Էկվադորի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսային (նստավայրը՝ Մոսկվա): Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություն նախաձեռնությունների իրականացման մեջ: Կարեւորելով Հայաստանի հարաբերությունները լատինաամերիկյան երկրների հետ՝ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է Բրազիլիայի, Արգենտինայի, […]