20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ագրամունտը հրաժարական չտվեց

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Ագրամունտը, ինչպես և ես կանխատեսում էի, հրաժարական չտվեց։

Նրա բարոյական կերպարի անգամ թեթևակի վերլուծությունը կարող էր հանգեցնել այս մտքին, որ նա մինչև վերջ օգտագործելու է ԵԽԽՎ կանոնակարգի բացը՝ նրան պաշտոնանկ անելու հնարավորության բացակայությունը։

Այնուամենայնիվ, Կանոնադրական հանձնաժողովը երեկ տարածեց հայտարարություն, որով դատապարտեց Պեդրո Ագրամունտին և փաստեց, որ անհրաժեշտ են կատարել Կանոնադրական կոնկրետ փոփոխություններ։ Քվեարկվեց նման փոփոխություն առաջարկող զեկույցի պատրաստման համար։

Այսօր ԵԽԽՎ բյուրոն անվստահություն հայտնեց Պեդրո Ագրամունտին, զրկեց նրան ԵԽԽՎ պաշտոնապես ներկայացնելու կամ Վեհաժողովի անունից պաշտոնապես հանդես գալու, հայտարարություններ անելու իրավունքից։

Այնուամենայնիվ, ֆորմալ առումով Պեդրո Ագրամունտը ԵԽԽՎ նախագահն է»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ