02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Գալուստ Սահակյանն ընդունել է Հայաստանում Էկվադորի նորանշանակ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ապրիլի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսային (նստավայրը՝ Մոսկվա):

Ողջունելով նորանշանակ դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Գալուստ Սահակյանը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ եւ մաղթել հաջողություն նախաձեռնությունների իրականացման մեջ:

Կարեւորելով Հայաստանի հարաբերությունները լատինաամերիկյան երկրների հետ՝ ԱԺ նախագահը գոհունակությամբ արձանագրել է Բրազիլիայի, Արգենտինայի, Ուրուգվայի եւ Չիլիի հետ համագործակցության զգալի առաջընթացը:

Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը՝ Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ առաջիկայում երկու խորհրդարաններում կձեւավորվեն բարեկամական խմբեր, որոնք կնպաստեն խորհրդարանաների միջեւ ակտիվ համագործակցության հաստատմանը:

Խոսելով Հայաստանի եւ Էկվադորի միջեւ տնտեսական հարաբերությունների մասին՝ ԱԺ նախագահը նշել է. «Պետք է համատեղ ջանքեր գործադրենք այս ոլորտում շոշափելի արդյունքների հասնելու համար: Այս առումով, կարծում եմ, շահավետ կարող են լինել գործարար ֆորումների կազմակերպումը Հայաստանում եւ Էկվադորում:

Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ՀՀ ԱԺ նախագահին է փոխանցել Էկվադորի նախագահի եւ խորհրդարանի ղեկավարի ողջույնները:

Նորանշանակ դեսպանը նշել է, որ պատրաստ է իր գործունեությամբ նպաստել երկու երկրների հարաբերությունների աշխուժացմանը եւ բազմակողմ համագործակցության զարգացմանը:

Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան նախանշել է հայ-էկվադորյան համագործակցության հիմնական ուղղությունները՝ կարեւորելով թե խորհրդարանականների, թե գործարար հանրության դերը նախաձեռնությունների իրականացման գործում:

Դեսպանը խնդրել է ՀՀ ԱԺ նախագահի աջակցությունը խորհրդարանական դիվանագիտության աշխուժացման եւ բարեկամական խմբերի ստեղծման գործում:

Գալուստ Սահակյանն իր աջակցությունն է հայտնել նախատեսված ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին դեսպանն անդրադարձել է իր երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ