02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Պոլիկլինիկաներում 70-ականների լինոլեում է փռած (տեսանյութ)

Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից «Ելք» դաշինքը այսօր քարոզարշավ է  իրականացնում Դավթաշեն համայնքում։ Նրանք քայլում են տարբեր փողոցներով, մտնում բակեր, բաժանում Ելք ծրագրի սեղմակները, եւ հավաստիացնում, որ ելք կա։

Այստեղ են ոչ միայն դաշինքի ավագանու թեկնածուներ, այլ դաշինքից ընտրված պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյան, Գեւորգ Գորգիսյանը։

«Մենք եկել ենք ասելու, որ Տարոն Մարգարյանի հուսահատության գազելներից ելք կա։ Եվ դուք կարող եք Երեւանում հաստատված կլանային իշխանությունը փոխարինել իրական իշխանությամբ»։

Դաշինքի ավագանում մեկ այլ թեկնածու Վիկտոր Ենգիբարյանն էլ ասաց, որ իրենք պատրաստ են իրենց պրոֆեսիոնալ թիմով իսկապես բարեկարգել Երեւանը։ 

Լրագրողների հետ զրույցում էլ Ելք դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քաղաքում շատ-շատ են խնդիրները։ Դրանցից նա առանձնացրեց հանրային տրանսպորտի ոչ բարեկարգ վիճակը, բյուջեի սխալ բաշխումը, պոլիկլինիկաներում եղած սարսափելի վիճակը։

«Պոլիկլինիկաներում 70-ականների լինեոլեում է փռած»,- ասաց նա։

Մանրամասները եւ տեսանյութը՝ քիչ անց

18198017_1289746461073834_2126488802_n 18197737_1289746624407151_1093141375_n

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ