29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ժողովուրդը նախընտրում է քվեարկել ոտքով. Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը մնում է իր կարծիքին, որ Սահմանադրությունը փոփոխվեց ոչ թե բարեփոխման համար, այլ իշխանության ամրապնդման համար էր: Այս մասին նա նշեց «Ազատության» ուղիղ եթերում: «Ժողովուրդը հուսահատված է, հիասթափված է, այս քաղաքական ցույցերից, վայրիվարումներից հետո նախընտրում է քվեարկել ոտքով և Հայաստանից հեռանա: Իշխանությունը ապահովել է մեծամասնության կայունությունը և համարում է, որ լուծել է բոլոր խնդիրները և կարող է վայելել առնվազն հինգ տարի իր իշխանությունը: Բայց դա պատրանք է:

Այսօր թվացյալ անդորր է: Երկիրն այսպես պահել, կառավարել հնարավոր չէ, և չի եղել ոչ հավերժական դիկտատուրա, ոչ հավերժական անարդարություն: Հայ ժողովուրդը,  իմ կարծիքով, այն ժողովուրդն է, որն իր մեջ ապստամբելու ուժ կգտնի: 88-ի ոգին կա, հետագա պայքարի դասերն էլ կան: Չեն  կոտրել և չեն ջարդել հայ ժողովրդին»,-ասել է 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ