14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ռուսաստանն Ադրբեջանից պահանջել է դադարեցնել խտրականությունը հայկական ազգանունով քաղաքացիների նկատմամբ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել հայկական ծագումով ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը, որոնք Բաքվի օդանավակայան են ժամանում, գրում է РИА Новости-ն։

ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան բազմիցս պահանջել է Բաքվից «դադարեցնել այդ վրդովեցնող պրակտիկան, քննություն իրականացնել և համապատասխան գնահատական տալ պաշտոնատար անձնանց պահվածքին», սակայն «միջադեպերի քննություն չի իրականացվել»: 

«Ստիպված ենք արձանագրել, որ Ադրբեջան ժամանող ռուսաստանցի քաղաքացիները իսկապես խտրականության են ենթարկվում ըստ էթնիկ պատկանելության։ Տարեսկզբից Ռուսաստանի 25 քաղաքացու թույլ չեն տվել մտնել Ադրբեջան»,-ընդգծել են ԱԳՆ-ում։

Նախարարության ներկայացուցիչների խոսքով՝ հայկական ազգանունով, անունով ու հայրանունով ռուսաստանցիները Բաքվի օդանավակայնում սովորականից ավելի երկար են պահվում, ինչից հետո իրենց իսկ հաշվին բռնի կերպով հետ են ուղարկում։

Գերատեսչության ներկայացուցիչները նման պրակտիկան «երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետ անհամատեղելի» են անվանել։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ