25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Նիկոլի թեզը փուչիկի նման պայթեց»

Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ զրոյացնում են 6000 վստահված անձանց հավաքագրման v6000 համակարգը ու հիմա էլ սկսում են Երևանի քաղաքապետի ընտրությունների համար 1000 վստահված անձանց գրանցումը:

Գործընթացը, ինչպես հիշում ենք սկիզբ էր առել դեռևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ: Այդ օրերին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները վտսահեցնում էին, որ 6000 վստահված անձանց միջոցով հնարավորություն կունենան ընտրություններում գրանցել հաղթանակ ու փաստացի իրականացնել իշխանափոխություն: Բացի նրանից, որ չհաջողվեց վերջիններիս հաղթահարել վստահված անձանց սահմանված 6000-ի շեմը, նաև պարտություններ կրեցին անգամ այն ընտրատեղամասներում, որտեղ ունեին ՔՊ-ի վստահված անձիք: Օրինակ՝ Հրազդանը, որտեղ վերջիններս, փաստացի. ամենամեծ հավանականություններն ունեին՝ պարտվեցին:

Այլ կերպ ասած Նիկոլի թեզը փուչիկի նման պայթեց: Հիմա վերսկսում են նույն գործընթացը: Բնականաբար հարց է առաջանում, թե ի՞նչ խնդիր են փորձում լուծել այս գործընթացով: Այստեղ տեղին է հիշել «v6000 օպերացիայի» ձախողումից հետո Փաշինյանի և իր կողմնակիցների հայտարարությունները, ըստ որոնց, ընտրությունների ժամանակ իրենք պահել են քաղաքացիների քվեները և ընտրությունը եղել է քաղաքացիներինը: Այլ կերպ ասած՝ իրենք իրենց արդարացնելու, ջրից չոր դուրս գալու համար ասացին, որ վստահված անձինք գործել են փայլուն ու ամբողջ մեղավորությունը ժողովրդինն է: Դրանով էլ լեգիտիմացրին ընտրությունների արդյունքները: Հիմք ունենք ենթադրելու, որ սցենարը կրկնվում է և Նիկոլը պատրաստվում է երկրորդ անգամ լվանալ ձեռքերը:

Տիգրանուհի Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ