«Ես տենց բան չեմ տեսել, որ պաշտոնյաները հարստանում են ՀՀ-ում» (տեսանյութ)
«Տեսեք` ինչ է կատարվում մեր հարևան երկրներում: Բոլոր ցուցանիշներով մեր հետ տարածաշրջանում մեզ հետ համադրելի է միայն Վրաստանը», -այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Հարցին, թե եթե վիճակն այդքան լավ է, ապա ինչու են մարդիկ արտագաղթում, Ջավադյանն ասաց. «Մարդիկ գնում են բոլոր երկրներից: Գնում են ավելի լավ ապրուստի տեղ»:
Դիտարկմանը, որ գնում են անարդարության պատճառով Ջավադյանը հակադարձեց . «Դա ձեր կարծիքն է»:
Լրագրողների դիտարկմանը, թե Հայաստանի տնտեսությունը կախված է, մասնավորապես ՌԴ տնտեսությունից, Ա. Ջավադյանն այսպես արձագանքեց. «Ցանկացած տնտեսություն, իհարկե, կախված է միջազգային իրավիճակից, գեոպոլիտիկ, ռեգիոնալ խնդիրներից, կախված է հարևան երկրներում տիրող իրավիճակից, այն միություններից, որոնց անդամակցում է»,- նշեց ԿԲ նախագահը: Լրագրողների արձագանքին, թե կարծիք կա՞, որ պաշտոնյաները հարստանում են, աղքատները՝ աղքատանում, Արթուր Ջավադյանը պատասխանեց. «Ես տենց բան չեմ տեսել, որ պաշտոնյաները հարստանում են ՀՀ-ում: Թափանցիկ, բոլորի… »: