06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչը չներվեց Հովիկ Աբրահամյանին

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չի կարողանում հասկանալ, թե ինչը չկարողացան իշխանությունները ներել Հովիկ Աբրահամյանին: «Հովիկ Աբրահամյանը և նրա կառավարությունը հրաժարական տվեց, եկավ նոր կառավարություն՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Փորձեմ վերլուծել` ինչո՞ւ հեռացավ Հովիկ Աբրահամյանը: Կարելի է ասել, որ տնտեսական ցուցանիշները վատն են և իրոք վատն են, բայց փորձը ցույց է տվել, որ եթե անհրաժեշտ է հիմնավորել, որ հենց այդքան էլ վատ պետք է լինի, կլինի: Առնվազն մի քանի տարի մենք ունեցել ենք, որ շատ ավելի վատ տնտեսական պայմաններում կառավարություններին և վարչապետերին որևէ բան չի սպառնացել, նրանք շարունակել են պաշտոնավարել», -այսօր խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց նա:

Փաշինանը նշեց, որ հավանաբար Հովիկ Աբրահամյանը հեռացվեց, որովհետև, լինելով ՀՀԿ հնաբնակ, կարող էր ՀՀԿ-ում իր շուրջ որոշակի կոնսոլիդացիա ապահովել: Անդրադառնալով օրերս Կարեն Կարապետյանի կողմից ԱԺ-ում արված այն հայտարարությանը, որ ինքը չի մտնում այն մարդկանց շրջանակի մեջ, ովքեր Սերժ Սարգսյանին համոզում են 2018-ին ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, պատգամավորն ասաց. « Ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ «Ելք» խմբակցությունը չի մտնում այն մարդկանց շրջանակի մեջ, ովքեր Սերժ Սարգսյանին համոզում են 2018-ին ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ