01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստվերային տնտեսություն ունեցող երկրների ցանկում Ադրբեջանն առաջատարն է

 ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծում է, որ որպեսզի հնարավոր լինի ամբողջական գնահատական հնչեցնել 2016 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ, պիտի կարողանալ իրականացնել օբյեկտիվ վերլուծություն: Խորհրդարանում արտահերթ ելույթով հանդես գալիս նա նախ հարցրեց, թե 2016 թվականը բարենպա՞ստ տարի էր, թե՞ ոչ աշխարհի ու մեր տարածաշրջանի համար, ապա ինքն էլ պատասխանեց՝ բարենպաստ չէր: ԱԺ փոխնախագահը հասկանում է՝ 0.2 տոկոս տնտեսական աճից ավելի շատ են եղել ցանկությունները, բայց պիտի հասկանալ, թե ինչ օբյեկտիվ պատճառներ են եղել նման թվով տնտեսական աճի համար:

Նա հիշեցրեց, որ 0.1 տոկոս աճ ապահովել ԵԱՏՄ անդամները, Եվրամիության երկրներն էլ են քիչ աճ ապահովել: «Պակասուրդ ենք ունեցել, բայց այս ամենով հանդերձ կարողացել ենք պահպանել մակրոտնտեսական կայունունությունը, մեր տնտեսությունը ցնցումների մեջ չի ընկել, հակառակ դեպքում դրան գումարած պատերազմը, հուլիսյան ահաբեկչական դեպքերը, դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ:

Մեր ընդդիմադիրներն ասում են, թե ինչ լինում է, դրսի վրա եք գցում, բայց այսքան մարտահրավերներով լի գումարած ապրիլյան պատերազմը լուրջ հարված էր մեր քաղաքական ու տնտեսական համակարգին , հուլիսից մինչև սեպտեմբեր, ապրիլին ևս ընկավ զբոսարջությունը, այսօր ավելացել է  զբոսաշրջության թիվը նրա հաշվին, որ քաղաքական կայունություն կա»,-ընդգծեց նա:

ՀՀԿ-ական պատգամավորը պակասուրդի վերաբերյալ ընդգծեց, որ նույնիսկ Վրաստանի նման երկիրը 10 տոկոս դեֆիցիտը փակել է պարտքերի հաշվին: «Մեզ էլ է մտահոգում արտաքին պարտքը, այստեղ կարևորն այն է, որ դրա կառավարումը պիտի ահավոր արդյունավետ իրականացնենք: Մեկ անգամ չէ, որ վարչապետը, Ֆիննախը, քաղաքական մեծամասնության ներկայացուցիչները դրա մասին խոսել են:

2017 թվականը լինելու է կայունության տարի, բայց 2016-ը եղել է մարտահրավերների տարի: 0.2 տոկոսը կատաստորֆիկ թիվ չէ: Ես կոչ չեմ անում կանգ առնել այս թվի վրա, մենք պիտի ավելի քրտնաջան աշխատենք»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը ուշադրություն հրավիրեց ստվերային տնտեսության երկրների տասնյակին, որոնց մեջ, ինչպես ինքը նշեց, բարեբախտաբար, Հայաստանը չկա, ինչը նաև Կառավարության շնորհիվ է: Նա հայտնեց՝ տասնյակը գլխավորում է Ադրբեջանը, իսկ Եվրամիության երկրներից Էստոնիան և Բուլղարիան ևս տասնյակում են:

«Եթե վատը խոսում ենք, լավն էլ ասենք, ես սրա կողմնակիցն եմ, 0.2 տոկոսը մեզ չի բավարարում, բայց կա Կառավարության նոր ծրագիր»,-ասաց ԱԺ փոխնախագահն ու հավելեց, որ իշխանությունը չի ասում՝ դոփենք տեղում, որովհետև դա նշանակում է լճանալ, մի 5 տարի հետ գնալ է նշանակում, իսկ առաջընթաց կլինի մեկ դեպքում, երբ ընդդիմությունն ու իշխանությունը տան օբյեկտիվ վերլուծություն:

«2016-ի բարդ քաղաքական-տնտեսական տարում կառավարությանը հաջողվել է դիմակայել արտաքին ու ներքին մարտահրավերին»,-կարևորեց նա: Վերջինս հորդորեց կողմ քվեարկել բյուջե 2016 թ-ի կատարողականին՝ հույս հայտնելով, որ քննարկման ժամանակ կունենանք անհամեմատ ավելի դրական պատկեր:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ