21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Արժանապատվությունից ցածր չէ, օգտվեք այդ առաջարկներից

«Վարչապետը նախորդ տարի հայտարարեց՝ տնտեսության վիճակը վատ է, հետո պաուզա վերցրեց և ասաց, այո՝ շատ վատ է: Իսկ մենք ակնակալում էինք, որ այս ամբիոնից հիմնական զեկուցողը կասեր՝ ինչ կոնկրետ քայլեր ու արդյունքներ էր արվել»,- 2016թ-ի բյուջեի կատարողականի քնարկմանն ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Վերջինս նշեց, որ ներդրումների մասին հարցերին Կառավարության ներկայացուցիչները խուսափում են պատասխանել, որովհետև, ըստ նրա, չկա ասելիք: «Ասում են՝ կներկայացնենք, բայց որևէ փաստ չի ներկայացվում: Փոխարենը լսեցինք արտաքին տնտեսական շոկերի մասին, որ եթե տրանսֆերտները չլինեին, ՌԴ-ի սանկցիաները չլինեին, պղնձի գները չիջեցնեին… Կիկոսի մահի նման մի պատմություն, մեր վիճակը ավելի լավ կլիներ: Իհարկե ,արտաքին շոկերը ազդեցություն ունի, բայց տնտեսությունն ունի իր անվտանգության բարձիկները»,-ասաց նա:

«Պարո՛ն Արամյան, եկեք, պարզ խոսենք, մենք էլ հասկանում ենք, որ ռիսկային ենք»,-ասաց նա և նշեց, որ չեն չարախնդում նման վիճակի համար: «Պետք է բարենպաստ մրցակցային միջավայր ստեղծել ներդումների համար, որ ներդրողները ՀՀ-ի անունը լսելիս չփախչեն»:

Ընդդիմադիր պատգամավորը հորդորեց Ծառուկյանի առաջադրած 15 քայլերը կյանքի կոչել: «Արժանապատվությունից ցածր չէ, որ օգտվեք այդ առաջարկներից՝ այս վիճակից դուրս գալու համար, ինչ է, թե դուք չեք գրել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ