Կաթիլային ճանապարհով ոռոգման համակարգն Արցախում կարևոր ուղղություններից է
Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Նախագահ Բակո Սահակյանն այցելել է Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններ:
Կաթիլային ճանապարհով ոռոգման համակարգն Արցախում վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտի կարևոր ուղղություններից է: Պետությունն այս համակարգի ներդրման համար պետական աջակցություն է սահմանել:
Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, ինչպես նաև՝ անընդհատ աճող մշակովի դաշտերի և այգիների պայմաններում, պետական քաղաքականությունը կառուցվում է հենց այս տրամաբանության մեջ: