27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսելու ռեսուրսներ չունի» /տեսանյութ/

«Բանակցային դաշտում Ադրբեջանը շատ է թուլացել, ուստի այդ երկրի  իշխանությունները փորձում  են սահմանում իրավիճակը սրել, որ հասարակությունը ինքը ցանկանա «պատժել հայկական կողմին», որն,  իբր, մեղավոր է ադրբեջանցի երեխայի սպանության համար», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Վերջինս շեշտեց՝ Ադրբեջանը վերջին օրերին ջանք ու եռանդ չի խնայում, ցանկանում է սպանված երեխայի դին հրապարակել, դա ողջ աշխարհին ցույց տալ  ԶԼՄ-ներով՝ դիվիդենտներ շահելու նպատակով, բայց Ադրբեջանն, իրականում առանձնապես արդյունքի չի հասնելու:

Քաղաքագետը շեշտեց՝ Ադրբեջանի քաղաքականությունը շատ նման է ԻՊ-ի վարած քաղաքականությանը:

«Այնուամենայնիվ, ես կուզենայի շեշտել՝ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսելու    ռեսուրսներ չունի:  Ադրբեջանցիների ու հայ ժողովրդի արժեհամակարգերը միմյանից շատ են տարբերվում: Ապրիլյան պատերազմի ընթացքում Մարտունիում հայ երեխա էր զոհվել, բայց հայկական կողմը չցուցադրեց երեխայի դին, դա չշահարկեց, և դա այն պարագայում, երբ այդ պատերազմը սկսել էր հենց Ադրբեջանը», – նշեց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ