11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանցի երեխային իրականում Ալիևն է սպանել /տեսանյութ/

 

«Վերջին օրերին սահմանում իրավիճակը դարձյալ լարված էր: Ցավոք, այդ գործողությունների արդյունքում երեխա է զոհվել: Դա, իսկապես շատ ցավալի է: Ես կուզենայի շեշտել Ադրբեջանը վերջին տարիներին իրականացնում է  մի քաղաքականություն, որով ջանում են սահմանային լարվածության միջոցով ինչ-որ քաղաքական հարցեր լուծել», – այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը նշեց՝ Ադրբեջանը  կրակ բացեց մեր դիրքերի  ուղղությամբ, իսկ հայկական կողմը պաշտպանվել է. ընդամենը պատասխան հարված է հասցրել:

«Ադրբեջանը պարբերաբար հրապարակում է զոհված երեխայի  դին, նրա նկարները վայնասուն է բարձրացրել, բայց  ադրբեջանցիները պետք է նրանք կարողանան գիտակցել՝ այդ երեխային սպանել է հենց Ալիևը. նա խաղաղ բնակչությանը իր համար վահան է դարձրել», – նշեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ