Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից. Է. Նալբանդյան
Հայկական կողմը չի հրաժարվի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից. Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Հայաստանը երբեք չի հրաժարվել հանդիպումներից՝ թե՛ ամենաբարձ մակարդակով, թե՛ ԱԳ նախարարների մակարդակով: Ինչպես մի քանի օր առաջ ասացի, բացառված չէ, որ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում լինի հուլիսին»:
Դիտարկմանը, թե ինչպես է վերաբերում օրերս տեղի ունեցածի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը, Է. Նալբանդյանն ասաց, որ համանախագահները պետք է արձագանքեին, ինչն էլ արեցին: «Մինչ այդ արձագանքը մենք խոսել էինք ԵԱՀԿ համանախագահների և Կասպրշիկի հետ», – նշեց նա: Հարցին, թե արդյոք Ադրբեջանի կողմից հրապարակած մահացած երեխայի լուսանկարը չի կարող շահարկումների առիթ դառնալ, թե երեխայի մահվան մեջ մեղավոր է հայկական կողմը, Նալբանդյանը նշեց. «Այն մասով, որ ԱԳՆ-ն կարող էր մեկնաբանել հարցը, արդեն մեկնաբանել ենք»: