«Ադրբեջանում վախերն ավելանում են այդ երկրի իշխանությունների անուղեղության պատճառով» /տեսանյութ/
«Ընդհանուր առմամբ՝ կարող եմ ասել՝ վերջին տարիներին, երբ Ադրբեջանը սահմանում սադրանքների էր դիմում ու քաղաքացիական բնակչության վրա կրակ էր բացում, այդ երկրի ներքին քարոզչությունը փոխվեց: Ապրիլյան պատերազմից առաջ ադրբեջանցիները մտածում էին՝ կարողանում են ահաբեկել հայկական կողմին: Ադրբեջանի իշխանությունները մտածում էին՝ Հահաստանը վախենում է իրենցից:
Քաղաքացիական բնակչությա ուղղությամբ հրթիռ արձակելը բարբարոսություն է, այո, ես դա պիտի նշեմ, բայց մի բան պետք է հասկանալ. հայկական կողմը ընդամենը պատասխան հարված է արձակել: Հայաստանը պաշտպանվել է: Տեսագրություն կա, որի մեջ հստակ երևում է՝ որ կողմն է նախահարձակ եղել: Հայկական կողմը զսպել է Ադրբեջանին: Ես էլ եմ սահմանամերձ բնակավայրից, շատ լավ գիտեմ՝ ինչ ասել է քաղաքացիական բնակցության ուղղությամբ կրակ բացել, բայց հարկավոր է հասկանալ՝ հայկական կողմը այլ տարբերակ ուղղակի չի ունեցել», – այսօր լրագրողների հետ հնդիպման ընթացքում նշեց Ստյոպա Աաֆարյանը:
Վերջինս հիշեցրեց՝ Ադրբեջանը իր զինտեխնիկան տեղակայել է բնակավայրերում ու հենց այդտեղից է կրակ բացում մեր դիրքերի ուղղությամբ: Իսկ այդ պարագայում Հայաստանը ուզի-չուզի պատասխան հարված է հասցնում ու, ցավոք, կարող են լինել զոհեր նաև խաղաղ բնակչության շրջանում:
«Ադրբեջանը ցուցադրում է զոհված երեխայի նկարը, ուզում են ատելություն սերմանել հայ ազգի նկատմամբ, բայց այստեղ մեդալի երկրորդ երեսն էլ կա . դա ադրբեջանցիների մոտ վախի մթնոլորտ է սխեղծում: Ադրբեջանում վախերն ավելանում են՝ այդ երկրի իշխանությունների անուղեղության պատճառով», – նշեց քաղաքագետը: