Ուզում են ցույց տալ որ, իբր, Հայաստանն ահաբեկչական պետություն է /տեսանյութ/
«Իրականում Ադրբեջանի ներքին հասարակական կարծիքը դեռևս բավարար չէ պատերազմ վերսկսելու համար: Բայց շատ հետաքրքկիր է, թե վերջին օրերին տեղի ունեցած սահմանային լարվածությունը, երեխայի մահը ինչպես է մատուցվում ԶԼՄ-ներում՝ Ադրբեջանի կողմից: Այս երկիրը փորձում է միջազգային հանրության մոտ հայաստանին կաղապարել, ցույց տալ, որ, իբր, Հայաստանը ահաբեկչական պետություն է: Ադրբեջանի իշխանությունները նույնիսկ աշխարհասփյուռ ադրբեջանցիներին հրահրել են, որ աշխարհի տարբեր երկրներում ասրբեջանցիները բողոքի ակցիաներ անեն հայկական դեսպանատների մոտ», – լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:
Բանախոսը շեշտեց՝ այսուհանդերձ, վերջին օրերին տեղի ունեցած այս իրադարձությունները Ալիևի համար բավարար հիմք չեն լինելու, որ Ադրբեջանը աշխարհին ապացուցի, որ Հայկականը ահաբեկչական ձգտումներ ունի: