27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ադրբեջանը պատասխանել է ՌԴ ԱԳՆ-ին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԴ ԱԳՆ-ը Ադրբեջանից պահանջել է դադարեցնել հայկական ծագումով ՌԴ քաղաքացիների նկատմամբ խտրականությունը, որոնք Բաքվի օդանավակայան են ժամանում: ԱԳՆ-ից հայտնել են, որ Մոսկվան բազմիցս պահանջել է Բաքվից «դադարեցնել այդ վրդովեցնող պրակտիկան, քննություն իրականացնել և համապատասխան գնահատական տալ պաշտոնատար անձնանց պահվածքին», սակայն «միջադեպերի քննություն չի իրականացվել»: 

Ադրբեջանը պատասխանել է այս հայտարարությանը: Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիևի տարածած հայտարարության մեջ ասված է, որ Ադրբեջանի իշխանությունները որոշակի անվտանգության միջոցներ են ձեռնարկել՝ հայկական արմատներով Ռուսաստանի քաղաքացիներին իրենց երկիր մուտք գործելու համար: Հաջիևը հայտարարել է,  որ ազգությամբ հայ որոշ ՌԴ քաղաքացիներ, «հավատարիմ մնալով իրենց ազգությանը` սադրիչ գործողություններ կարող են հրահրել»:

«Ահա ինչու ենք մենք նման անվտանգության միջոցներ ձեռնարկում կապված երկրի անվտանգության հետ»,- հայտարարել է Հաջիևը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ