12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Առատ ձյան պատճառով Եվրոպայում հսկայական խցանումներ են /ֆոտո/

Եվրոպայում տեղացող առատ ձյունը մեծ խցանումներ է աառջացրել: Բելգիայում, Անգլիայում ամբողջությամբ կաթվածահար է եղել ավտոճանապարհային երթեւեկությունը, քաղաքային տրանսպորտի աշխատանքը, իսկ գնացքներն ուշացումով են ժամանում: Միայն նախորդ գիշեր Բելգիայում 10-25 սմ ձյուն է տեղացել: Առավոտյան բելգիական մայրուղիներում մինչեւ 1637 կմ երկարությամբ ձգվող խցանումներ են եղել: Բրյուսելի միջազգային օդանավակայանի ադմինիստրացիան հայտարարել է, որ առայժմ բոլոր չվերթները կայանում […]

Մոնղոլ բժիշկները Հայաստանում

Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող Մոնղոլիայի առողջապահության նախարարությունն այն կարծիքին է, որ դա հնարավորություն կտա զարգացնելու համապարփակ ապացույցների վրա հիմնված քաղաքականություն եւ իրականացնելու առողջության առաջնային պահպանման ռազմավարության բարեփոխումներ: Ընդունելով Մոնղոլիայի առողջապահության նախարարության պատվիրակությանը` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ […]

Ո՞վ առաջինը կհամարձակվի. ԿԸՀ-ում սպասում են

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած ժամանակացույցի, մարտի 11-ից   Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցողները կարող են գրանցման համար փաստաթղթերը  ներկայացնել:   Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը, մարտի 12-ի, ժամը 15.30-ի դրությամբ ոչ մի հայտ հանձնաժողով չի ներկայացվել: Կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչները մինչեւ մարտի 21-ը, ժամը 18.00-ն ժամանակ ունեն: […]

Բարձր դատարանին խնդրում եմ մերժել դիմումները.ԿԸՀ նախագահ

ՀՀ ՍԴ-ում շարունակվում է 2013թ. փետրվարի 18-ին կայացած Հայաստանի նախագահի ընտրությունների արդյունքները վիճարկելու նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումների քննությունը: Պատասխանող կողմն ամբողջությամբ ավարտել է իր բացատրությունների ներկայացումը: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մասնավորապես, ներկայացնելով ԿԸՀ դիրքորոշումը, դատարանին խնդրեց մերժել ներկայացված երկու դիմումները.”Բարձր դատարանին խնդրում եմ մերժել երկու դիմումները”: Այս փուլում ՍԴ նախագահ Գագիկ […]

Թուրք ասելով չի վիրավորել /վիդեո/

Ազգային ժողովի “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը բացօթյա ասուլիսում մեկ անգամ էլ հայտարարեց, որ ինքը կարող է ստորագրել իր ասած ամեն մի նախադասության տակ եւ իր ասածները դիտավորյալ խեղաթյուրել են ու ճիշտ չեն հասկացել: “Մի դեպքում ասել եմ, որ բոլոր նրանք, ովքեր ահաբեկում են ժողովրդին, ովքեր չեն թողնում մարդկանց գալ ու հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, […]

Սերժ Սարգսյանը չի ընկրկի. ՀԱԿ-ը չի ուղղորդում ու չի հավատում Րաֆֆուն /վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը դեռ չգիտի կայցելի ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով հացադուլ է անում ”Ազատության” հրապարակում: ”Արդյունքների մասին կիմանաք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մանուկյանը: Դիտարկմանը, որ Հովհաննիսյանին այցելել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը, Մանուկյանն արձագանքեց. ”Լավ էր արել, շատ ճիշտ էր արել”: Պատգամավորը նշեց, որ հացադուլը ծայրահեղ միջոց է: Հարցին` արդյունք կտա […]

Սահմանադրության ու ԸՕ դրույթների արտագրություն ու դատողություններ. Տիգրան Մուկուչյան

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ՍԴ-ում լրագրողներին ասաց, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումում չորս-հինգ էջը ընդհանուր բնույթի դատողություններ են, թե ինչ է տեղի ունեցել, այնուհետ տառացիորեն ԸՕ կամ Սահմանադրության հոդվածներն են արտագրված: ‘’Այն որոշումը, որը վիճարկվում է , ունի տասնհինգ էջանոց ծավալ: Նշանակում է, եթե տասնհինգ էջանոց որոշում ես վիճարկում, գոնե  պետք է մի […]

ՀՅԴ-ին ռոմանտիկ անվանեցին. Արծվիկ Մինասյանը անարդարացի որակեց

ՀՀԿ-ն 5-րդ գումարման ԱԺ-ի աշնանային նստաշրջանում իր նախընտրական ծրագրին համահունչ է գործել, ԲՀԿ-ն շեշտը դրել է իր այլընտրանք լինելու վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”ԱԺ օրենսդրական գործունեության մոնիթորինգ՛՛ ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը: Նա նշեց, որ հակասություններ են նկատվել ”Ժառանգության” խորհրդարանական գործունեության մեջ:  ””Ժառանգությունը” կարծես բոլոր հարցերին անդրադառնում է, բայց օրինակ` պարտադիր կենսաթոշակային […]

Վրաստանում խոզի գրիպից 23 մարդ է մահացել

Խոզի գրիպից` H1N1 բացիլից, Վրաստանում այս սեզոնին արդեն 23 մարդ է մահացել:  Գրիպից մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշը 30-64 տարեկան տարիքային խմբում է: Այս կատեգորիայում 17 մահվան դեպք  է եղել: 2 հիվանդ մահացել են մինչեւ 4 տարեկան տարիքային խմբում: Եվս 2 մահվան դեպք է գրանցվել 65-ից բարձր տարիքային խմբում,  2-ը` 5-29 տարիքային խմբում: Վարակվածների թվով ամենաբարձր […]

Միջադեպ ՍԴ-ում. ” Դուք հանցագործ եք”. ակտիվիստը` Մուկուչյանին/վիդեո/

Քիչ առաջ միջադեպ գրանցվեց ՀՀ ՍԴ-ում, որտեղ քննվում է փետրվարի տասնութի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի դիմումները: ՍԴ նիստի ընդմիջմանը, երբ միջանցքում լրագրողները հարցեր էին ուղղում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը բարձրաձայն հաատարարեց, թե ”հանցագործին հարցեր մեք ուղղի, նա հանցագործ է”: ”Ամեն մեկը սեփական ընկալողականությամբ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի