20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բռավո, Տարոն…

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը և ՀՀ արվեստի ժողովրդական գործիչ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը կարծում են, որ Երևանի ավագանու ընտրություններում պետք է ընտրել այն անհատին ու կուսակցությանը, որի գործունեությանն արդեն ծանոթ են: Այս մասին նրանք խոսեցին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

 ”Քաղաքապետարանում աշխատանքի մթնոլորտն այնպիսին է, դեռ սկսած Բեգլարյանի օրոք, որ եթե  ես ունեմ մի միտք, դու ունես մի միտք, շատ լավ, գումարենք և ճիշտ որոշում ընդունենք, այդպիսի մթնոլոտ է տիրում: Երկիմաստություն թույլ տրվող որոշում չի ներկայացվում ավագանուն: Այս քաղաքապետարանի աշծատանքը արդեն գտնված է և ճիշտ է”,-ասաց Վարդազարյանը, ով, ի դեպ, ևս ավագանու անդամ է:

Տեր-Գուլանյանը նշեց, որ քաղաքապետարանն ախատանքներ դեռ շատ ունի անելու, սակայն նա չի կարող չնկատել այն, ինչն արդեն արված է: ”Այսօրվա քաղաքապետարանը Տարոնի գլխավորությամբ, եթե կարողանան այս ընթացքում լավ իմաստով ավելի հանդուգն նախագծեր առաջարկեն, շատ ավելի լավ քաղաքապետարան կարող են լինել”,-ընդգծեց նա:

Տեր-Գուլանյանը պատմեց, որ քաղաքապետին մի անգամ քաղաքի վերաբերյալ հարցով է դիմել և որոշ ժամանակ անց խնդիրն արդեն լուծված էր:

”Բռավո, շնորհակալ եմ Տարոնին”,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ