20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Երիտասարդները բացահայտում են առաջնորդի հատկություններ

“Առաջնորդի եւ հետեւորդի միջեւ տարբերությունը նորամուծությունն է”, – մեջբերելով Սթիվ Ջոբսի խոսքերը՝ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում մեկնարկած “Առաջնորդության օր” ծրագրի շրջանակներում իր ելույթը սկսեց Ալեն Շադունցը:

Շուրջ 40 մասնակիցներ միջոցառման շրջանակներում հնարավորություն ունեցան ծանոթանալու առաջնորդության էությանը, հետո  ծավալվեց հետաքրքիր բանավեճ,  որի հիմքում ընկած էր հետեւյալ խնդիրը՝ առաջնորդները ծնվում են, թե դառնում են այդպիսին ժամանակի ընթացքում, հանգամանքների բերումով:

Ծրագրին իրենց մասնակցությունն ունեցան նաեւ թրեյներ Արտակ Ալոյանն ու “Դեպի Հայք” կազմակերպության գործադիր տնօրեն Սեւան Գապագեանը, ովքեր երիտասարդների հետ կիսվեցին իրենց գաղափարներով ու անձնական  փորձի հաջող օրինակով:

Բացի տեսական գիտելիքներից, մասնակիցները հնարավորություն ունեցան հատուկ իրավիճակային խաղերի ու թեստերի միջոցով բացահայտել սեփական առաջնորդական հակումներն ու ոճերը:

Միջոցառումը կազմակերպվել էր “Երիտասարդներ հանուն ապագայի”  հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Բոլոր մասնակիցները ստացան մասնակցության հավաստագրեր:

 

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ