20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հարցաքննվել է ԱԺ տարածք ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանի մայրը

2013 թվականի մարտի 22-ին ԱԺ տարածք ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանը  դեռ չի հարցաքննվել: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Հարցաքննվել է Վրեժի մայրը: Նա հայտնել է, որ տղան հոգեկան հիվանդ է եւ մեկ տարի առաջ բուժվել է հոգեբուժարանում: Տռուզյանը տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը համապատասխան գերատեսչությունից պահանջել է նրա հոգեկան վիճակի վերաբերյալ փաստաթղթեր: Նաեւ հարցաքննվել են ականատեսները, ԱԺ մուտքի մոտ ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները: Հարուցված գործի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատաձեռագրաբանական փորձաքննություններ:

 Հիշեցնենք, որ երեկ` մարտի 22-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, Մասիս քաղաքի բնակիչ Վրեժ Գալստյանը, չենթարկվելով անվտանգության ծառայության ծառայողների օրինական պահանջներին, դիմադրություն է ցույց տվել եւ ապօրինի մուտք գործել ՀՀ Ազգային ժողովի տարածք, ապա դանակ գործադրելու սպառնալիքով փորձել է մուտք գործել նաեւ ԱԺ վարչական շենք: Չենթարկվելով ոստիկանաների օրինական պահանջներին, ապօրինի գործողությունները չի դադարեցրել նույնիսկ զգուշական կրակոցից հետո, եւ անվտանգության աշխատակիցները նրա ոտքին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով։

Վրեժ Գալստյանը երեկ վիրահատվել է թիվ 1 կլինիկական հիվանդանոցում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ