03 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մեծ տարիքում հայրանալը հիվանդ թոռներ ունենալու պատճառ է դառնում

Տղամարդիկ, ովքեր հայրանում են 50-ից հետո, աուտիզմով հիվանդ թոռներ ունենալու վտանգի տակ են: Երիտասարդ հայրերին դա չի սպառնում: Այդ մասին հայտարարել են Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի գիտնականները: 

Մասնագետների խոսքով` այդ հիվանդությունը կարող է սերնդից սերունդ փոխանցվել: Ուսումնասիրված 36 հազար շվեդներից 6 հազարի մոտ հայտնաբերվել է աուտիզմ

Նշենք, որ ավելի վաղ հրապարակվել էր իռլանդացի գիտնականների ուսումնասիրության արդյունքները: Մասնագետները նշում էին, որ մեծ տարիքի տղամարդկանցից ծնված երեխաների մոտ 2 անգամ ավելի շատ են հանդիպում գենետիկ մուտացիաներ, որոնց հետեւանքում մի շարք վտանգավոր հիվանդություններ են առաջանում, այդ թվում` աուտիզմ եւ շիզոֆրենիա:

Ըստ որոշ տվայլաների` 100 բրիտանացիներից մեկը տառապում է աուտիկ սպեկտրի խանգարումներով:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ