Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի խորհրդարանականներին
Փետրվարի 26-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այցելեց Ավստրիայի խորհրդարան, ուր հանդիպեց Խորհրդարանի երկրորդ նախագահ Ֆրից Նոյգեբաուերի եւ խորհրդարանի անդամների հետ: Հանդիպման մասնակիցները քննարկեցին հայ-ավստրիական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում Հայաստանի եւ Ավստրիայի պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այս տարվա ընթացքում Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի այցելությունը […]





































