20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անչափահասը պարսիկներին սեքս է առաջարկել. Ժամանակ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Ի.-ի գործի դատավարությունը:

Դատարանը որոշում է կայացրել անչափահաս աղջկան քրեական պատասխանատվությունից ազատելու, քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Աղջիկը մեղադրվել է գողություն կատարելու համար: Հանցանքի կատարման պահին նա դեռ 16 տարեկան չէր դարձել:

Ի.-ն ծնվել է 1996 թվականի հոկտեմբերին: Ծնողներն ամուսնալուծվել են 2006-ին: Աղջկա դաստիարակությամբ զբաղվել է մայրը: Ընտանիքը բավարար չափով նյութապես ապահովված է, աղջկա կյանքի ու դաստիարակության պայմանները, ըստ դատական ակտի, բարվոք են:

Այնքան են բարվոք, որ 2012 թվականի հոկտեմբերի 23-ին, ժամը 22-ն անց 15 րոպեին 15-ամյա աղջիկը, ընկերուհու հետ գտնվելով մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում, մոտեցել ու ծանոթացել է Իրանի երկու քաղաքացու հետ: Աղջիկները ներկայացել են Անի ու Էլեն անուններով: Նրանք՝ հենց իրենք՝ ըստ դատական ակտի, պարսիկներին առաջարկել են 10 հազար դրամով սեռական հարաբերություններ ունենալ հետները:

Փոխադարձ համաձայնությունը կայացել է: Քառյակը գնացել է Վազգեն Սարգսյան փողոցում գտնվող “Սենյոր”  հյուրանոց, որտեղ տասնհինգամյա աղջկա ու օտարերկրյա չափահաս տղամարդու առանձնանալը հյուրանոցային սենյակում ընդունելի է համարվել: Զույգերին տրվել են առանձին սենյակներ:

Ի.-ի հետ առանձնացած Ալի Ռեզա Խոսրավին, հագուստները թողնելով սենյակում, մտել է լոգարան: Աղջիկը նրա տաբատի գրպանից գաղտնի հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել են 12 հազար 500 դրամին համարժեք պարսկական թղթադրամներ, բանկային քարտեր, ավտոմեքենայի փաստաթղթեր: Ի.-ն ընկերուհու հետ արագ հեռացել է հյուրանոցից:

Աղջիկները փոխանակման կետում պարսկական թումանը վերածել են հայկական դրամի ու 12.500 դրամը հավասար բաժանել են միմյանց միջեւ: Տուժած իրանցու դրամապանակում եղած փաստաթղթերն ու քարտերը Ի.-ն հաջորդ օրը Հյուսիսային պողոտայում տվել է “Սենյոր” հյուրանոցի մոտ չգիտես թե ինչ նպատակով կանգնող մի աղջկա, որ վերադարձնի տիրոջը: Այս աղջիկը գործով վկա է եղել: Նա ոչ միայն պարսիկին է վերադարձրել Ի.-ի տված փաստաթղթերն ու քարտերը, այլեւ հենց դեպքից անմիջապես հետո, լինելով հյուրանոցի մոտի “պոստում” կանգնած, տեսել է, թե ինչպես Ի.-ն ու ընկերուհին դուրս վազեցին այնտեղից, իսկ րոպեներ անց դուրս վազեցին Իրանի երկու քաղաքացիները: “Հերթապահող” աղջիկն ու իր ընկերուհին պատրաստակամորեն օգնել են տուժած օտարերկրացուն, նրան ուղեկցել են ոստիկանության բաժին:

Ըստ երեւույթին, հենց այս կարգի մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով էլ հայ աղջիկները, այդ թվում՝ անչափահասները, կանգնում են քաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցների մոտ, զբոսնում Հյուսիսային պողոտայով, ընդլայնում իրենց ծանոթությունների շրջանակը:

 Ոստիկանության բաժնում մեր մայրաքաղաքի հյուրը հայտարարություն է արել աղջկա կողմից կատարված գողության մասին: Ի.-ն իր հերթին ոստիկանություն է ներկայացել կամովին, բայց ոչ անմիջապես, այլ դեպքից որոշ ժամանակ անց, երբ իրանցին այլեւս Հայաստանում չէր:

Ընդհանուր իրավասության դատարանը հաշվի է առել, որ Ի.-ն հանցանքը կատարելու պահին 15 տարեկան էր, նախկինում դատված չի եղել, ինքնակամ ներկայացել է նախաքննական մարմնին, անկեղծորեն զղջացել է կատարածի համար:

Հաշվի առնելով գործի հանգամանքները՝ դատարանը եզրակացրել է, որ անչափահաս ամբաստանյալի հանրային վտանգավորության աստիճանը նվազել է, հնարավոր է նրա ուղղվելը առանց քրեական պատժի միջոցների, միայն դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ