15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Թուրքիան կջրազրկի Արարատյան դաշտավայրը.Հայկական ժամանկ

Արարատյան դաշտը կարող է կանգնել ջրային լուրջ խնդրի առաջ:

Պատճառն այն է, որ Թուրքիան Արաքս գետի վերին նիշերում՝ սահմանին ոչ մոտ, 1,5 մլրդ խմ տարողությյամբ ջրամբարներ է կառուցում։ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը ասել է, որ արդեն Արաքս գետից 88 մլն խմ ծավալով ջուր ամբարվում է այդ ջրամբարներում, մյուսների շինարարությունը շարունակվում է։

“Այսօր Արաքս գետի միջին տարեկան ջրատվությունը կազմում է 2 միլիարդ  2 հարյուր միլիոն։ Եթե մենք 2 միլիարդը 1,5 միլիարդով պակասեցնում ենք, ապա Արարատյան հարթավայրը կունենա լուրջ ջրային պրոբլեմներ: Այդ ուղղությամբ կառավարությունը երկու հանձնաժողով է ստեղծել, որոնք ես եմ գլխավորում մասնագետների հետ միասին: Մենք մեր առաջարկությունները պատրաստում եւ հակամիջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի Արաքս գետի ավազանում ջրային խնդիր մենք չունենանք”,-թերթին ասել է Վլադիմիր Մովսիսյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ