20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Realty shoq-show”. Րաֆֆին, արջն ու Վրեժը /վիդեո/

Մարտի 22-ին քաղաքական օդով` ՀՀԿ-ԲՀԿ վիրտուալ լեզվամարտով, խորհրդարանական բրիֆինգներով եւ արոնյանական հաղթանակով հագեցած օրը կեսօրնանց ընդմիջվեց սկզբում սկանդալային, ապա որոշ հանգամանքներ պարզվելուց հետո զավեշտալի իրադարձությամբ` զինված երիտասարդը հարձակվել էր Ազգային շենքի վրա, որը կանխվել էր անվտանգության աշխատակիցների կողմից: Երիտասարդը հոգեկան խնդիրներ ունի, սոցիալապես անապահով է, նախկինում դատված:

Մինչ օրվա լրահոսը թեժանում էր Ազատության հրապարակում 13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Սերժ Սարգսյանին ուղղված Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկ-պահանջներով` ազատել մի շարք պաշտոնյաների` նշանակելով իր` Րաֆֆու առաջադրած մարդկանց, երեւանցիները հերթական շոկն ապրեցին “realty-show”-ից. Երեւանում իսկական արջ է հայտնվել: Գազանն իրեն “լավ է զգացել”` Արցախի փողոցում` ճանապարհը հատելով արգելված տեղից:

Եւ վաղն ամեն ինչ կսկսվի նորից … Վաղն, ի դեպ, շաբաթ է` ոչ աշխատանքային: Բայց դե արջին ուՎրեժին` ինչ, թե “բալը թանկ է”:

Րաֆֆին կշարունակի հացադուլի 14-րդ օրը` Աստծո կամոք: Դարձյալ կպահանջի ԱԺ արտահերթ ընտրություններ, իշխանությունն էլ թե` հնարավոր չէ, Սահմանադրություն կարդացեք:

 

Տեսանյութը` “Արմնյուզ” ՀԸ-ի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ