12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վահան Հովհաննիսյանը դասեր տալու համար չէր եկել, բայց ասաց /ֆոտո, վիդեո/

Այսօր ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրապարակային ասուլիսի ժամանակ ”Ազատության” հրապարակ եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը: Նա սպասեց, մինչև ավարտվեց ասուլիսը, ապա մոտեցավ Հովհաննիսյանին: Լրագրողներին ասաց, որ եկել է ոչ թե իրենց տեսնելու, այլ Րաֆֆի Հովհաննիսյանին, սակայն դեմ չէ, եթե զրույցը հրապարակային լինի:  Բավական ցածրաձայն զրույցից հետո Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ […]

Մենք այլևս ոչխարի հոտ չենք. Րաֆֆի

”Ես ոչ մեկին չեմ սպասում ինքնամաքրման ժամանակ, և չեմ սպասել: Ով եկել է, իր կամքով է եկել: Ես պատրաստ եմ ազնիվ ու արդար ձեռքսեղման”,-այսօր ասուլիսում ասաց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք սպասում է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այցին:  Մեկնաբանելով ”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի առաջարկները կատարել երեք քայլ` հացադուլ անել, վայր […]

Րաֆֆին կդադարեցնի հացադուլը, եթե… /վիդեո/

“Իմ նկատողությունը եղել է այն մասին, որ ես պահանջել եմ, որ նրանք, ովքեր ժամանակից շուտ շամպայն են խմել եւ շնորհավորել են, իրենք պիտի  վերանայեն այդ որոշումը: Իմ խոսքն առաջին հերթին ուղղված էր Օբամային, ում դեսպանը քիչ առաջ ինձ մոտ էր: Այսօր ես համաձայն եմ, որ Ռուսաստանը պիտի դառնա ավելի ժողովրդավար երկիր”: Այսօր Ազատության հրապարակում ասուլիսում […]

Հանդիպում Ազգային ժողովում

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մարտի 12-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան եւ ՉՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը: Հանդիպման ընթացքում Նաիրա Զոհրաբյանն իր վրդովմունքը հայտնեց փետրվարի […]

Հանդիպեցին ՀԱԿ-ում

Մարտի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանը եւ Ավետիս Ավագյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Բրյուս Դոնահյուի հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները, հետընտրական զարգացումները, քաղաքական ճգնաժամի հնարավոր լուծումները, Երեւանի ավագանու ընտրությունների, ինչպես նաեւ Հայաստանի զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր;

Ավարտվեց Սպարապետին նվիրված տասնօրյակը

 Վազգեն Սարգսյանի ծննդյան 54-րդ տարեդարձի կապակցությամբ Վահագն Վարդեւանյանի անվան թիվ 173 հիմնական դպրոցում ամփոփվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության նախաձեռնությամբ մայրաքաղաքի դպրոցներում անցկացված ռազմահայրենասիրական միջոցառումների 10-օրյակը: “Աշակերտները հնարավորություն են ունեցել Սպարապետի ընկերների ու մտերիմների հետ հանդիպումների, տարաբնույթ այցելությունների շնորհիվ առավել մանրամասն ծանոթանալու Վազգեն Սարգսյանի կենսագրությանն ու մարտական ուղուն: Սա լրացուցիչ խթան է դպրոցակաների ռազմահայրենասիրական […]

Նախարարը նախկին ուսանողին ՍԴ-ում էլ է ”դաս տալիս”

Ընտրությունների արդյունքներով երկրորդ հորիզոնականն զբաղեցրած  թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ուսանողն է եղել: ‘’Գլաձոր’’ կառավարման համալսարանում Հրայր Թովմասյանը Կարեն Մեժլումյանին սահմանադրական իրավունք է դասավանդել: Նախարարն ի դեպ, նույն բուհի Միջազգային իրավունքի ֆակուլտետի շրջանավարտ է: Դասախոսն ու նախկին ուսանողն այսօր Սահմանադրական դատարանում հանդես են գալիս հակառակ ‘’ճամբարներում’’: Հայաստանում կայացած նախագահական […]

Ազգային ժողովում հանժնաժողովի նիստեր էին

  Մարտի 12-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկվեց “Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին” ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողի՝ Արա Բաբլոյանի խոսքով՝ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ սոցիալապես առավել խոցելի խմբերին բժշկական օգնության եւ սպասարկման […]

Մի համալրեք այդ շարքը. Զարուհին հորդորեց ՍԴ անդամներին

“Ժառանգության” պատգամավոր, ՍԴ-ում նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը չի մեկնաբանում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի եւ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Սերժ Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանի այն դիտարկումները, թե Սահմանադրական դատարան ներկայացված դիմումները զուրկ են փաստական հիմքերից: Զարուհի Փոստանջյանն ասում է, որ փաստական հիմքերն այն են, որ Րաֆֆի  Հովհաննիսյանի կողմից […]

Անկանախատեսելի կլինի… պրագմատիզմը չի գործի

Երևանի ավագանու ընտրությունների արդյուքներն ու մրցապայքարը կարող է շատ անկանխատեսելի լինել, եթե ընդդիմադիր ընտրազանգվածի համար սկսեն մրցել ”Ժառանգությունն” ու ԲՀԿ-ը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Հանրապետություն” կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: ”Դժվար  է պատկերացնել` որպես ընդդիմություն ”Ժառանգությանն” ու ԲՀԿ-ին: Չեմ պատկերացնում, թե ինչպիսի դասավորվածություն կլինի, անկանխատեսելի է, պրագամատիզմը տվյալ պարագայում չի գործի”,-շեշտեց նա: Հարցին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի