17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանը մասնակցել է շաբաթօրյակին

Մարտի 23–ին Երեւանում մեկնարկել են գարնանային շաբաթօրյակները։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շաբաթօրյակին հետեւել է տարբեր վարչական շրջաններում, այցելել նաեւ համալիր սանմաքրման կարիք ունեցող վայրեր, որոնք բնակիչները ժամանակ առ ժամանակ վերածում են խրոնիկ աղբավայրերի։

Զեյթուն վարչական շրջանում քաղաքապետը հետեւել է երկաթգծի եւ գերեզմանատան հարակից տարածքի մաքրման աշխատանքներին, որին ներգրավված անհարժեշտ տեխնիկայով տարածքը մաքրվել է տարիներով կուտակված աղբից, հողային զանգվածից ու քարերից։

Շենգավիթ վարչական շրջանում, Կարմիր բլուրի հարակից տարածքը եւս մաքրվել է՝ վարչական շրջանի բնակիչների ներգրավմամբ։

“Շաբաթօրյակի շրջանակում նախատեսեցինք նաեւ ժամանակ առ ժամանակ խրոնիկ աղբավայրերի վերածվող տարածքների մաքրման աշխատանքները, ինչի ընթացքին հետեւեցի անձամբ: Այդ մասով ավելի ինտենսիվ աշխատանքներ էին իրականացվում, որի արդյունքը ավելի տեսանելի է: Կարծում եմ բոլորը կհամաձայնեն, որ քաղաքը մաքուր պահելու պարտականությունը ոչ միայն քաղաքային իշխանություններինն է, այլ նաեւ բնակիչներինը։ Միայն այս կերպ է հնարավոր ունենալ իսկապես մաքուր քաղաք: Եվ օգտվելով առիթից ուզում են շնորհակալություն հայտնել բոլոր բնակիչներին, հասարակական կազմակերպություններին, պետական ու մասնավոր հիմնարկներին, ովքեր արձագանքեցին մեր կոչին ու թե այսօր եւ թե վաղը կմասնակցեն համաքաղաքային շաբաթօրյակին”,– նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Արաբկիր վարչական շրջանում Տարոն Մարգարյանն այցելել է Մամիկոնյանց 36/8 շենքի բակ, որը ներառված է 2013 թվականի բակային տարածքների բարեկարգման ծրագրում։ Ապօրինի ցանկապատներից ու աղբից մաքրվող ծառածածկ տարածքում բարեկարգման աշխատանքները մեկնարկելու են առաջիկա օրերին։ Ի դեպ, բնակիչներն իրենց ձեռքերով են քանդել անխնամ թողնված բոստանային տարածքի ցանկապատերը, որից հետո մասնակցել են այդտեղից կուտակված աղբի տեղափոխման աշխատանքներին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետեւել է նաեւ Դավթաշեն վարչական շրջանի կենտրոնական այգու վերջնամասի մաքրման աշխատանքներին, Ավան վարչական շրջանում՝ Գետառի հունի մաքրմանը։

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ